News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Միջազգային քրեական դատարանը սպանության, բռնաբարության եւ սեռական ստրկության համար 30 տարվա ազատազրկման է դատապարտել կոնգոլեզական դաշտային հրամանատարին, որը հայտնի է որպես «Տերմինատոր»:

Հուլիսին Բոսկո Նտագանդան մեղավոր է ճանաչվել Կոնգոյում 2002-2003 թվականներին 18 ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների համար, հաղորդում է AP-ը:

Միջազգային քրեական դատարանի առավելագույն պատիժը կազմում է 30 տարի, չնայած դրան, դատավորները կարող են ցմահ ազատազրկում սահմանել: Փաստաբանները, որոնք ներկայացնում են գործով տուժածին, կոչ են արել «Տերմինատորին» ցմահ ազատազրկման դատապարտել:

Դատավորները հայտարարել են, որ նա մեղավոր է ճանաչվել որպես սպանությունների անմիջական կատարող եւ մի շարք հանցագործությունների, ներառյալ՝ սպանություն, տղամարդկանց եւ կանանց բռնաբարության, մանկահասակ զինվորների հավաքագրման անուղղակի հանցակից:

Մանկահասակ զինվորները եւս բռնաբարվել են Նտագանդայի զորքերի կողմից եւ ուղարկվել սեռական ստրկության: Ինքը՝ Նտագանդան, նրանց օգտագործել է որպես թիկնապահներ:

Նտագանդան շտաբի պետի տեղակալն էր եւ «Կոնգոյի ազատագրման համար հայրենասիրական ուժեր» ապստամբ խմբավորման գործողությունների հրամանատարը: 2012-ին Միջազգային քրեական դատարանը խմբավորման առաջնորդ Թոմաս Լուբանգին դատապարտել է մանկահասակ զինվորների օգտագործման համար: Նա 14 տարվա պատիժ է կրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ