News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հերքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ՆԱՏՕ-ին հասցված «արմատական հարվածը», հայտնում է FT-ը։

«Ֆրանսիայի նախագահը կտրուկ բառեր է ընտրել։ Ես ՆԱՏՕ-ի ներսում համագործակցության մասին այլ կարծիքի եմ, նույնիսկ եթե մենք խնդիրներ ունենք,- ասել է Մերկելը,- Գերմանիայի տեսակետից՝ ՆԱՏՕ-ն համապատասխանում է մեր շահերին։ Դա մեր անվտանգության միությունն է»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը նույնպես մերժել է Մակրոնի քննադատությունը։ «Եվրոպական դաշնակիցները ուժեղանում են՝ բարձրացնելով իրենց ուժերի պատրաստականությունը, պաշտպանության մեջ ավելի շատ միջոցներ ներդնելով։ Միացյալ Նահանգները մեծացնում են իրենց ներկայությունը Եվրոպայում՝ ավելացնելով զորքերի եւ վարժանքների թիվը, այնպես որ իրականությունն այսպիսին է՝ մենք միասին ավելին ենք անում, եւ մենք ուժեղացրել ենք մեր կոլեկտիվ պաշտպանությունը»,- ասել է Սթոլթենբերգը։ «Եվրոպան Հյուսիսային Ամերիկայից հեռացնելու փորձը հղի է ոչ միայն դաշինքի եւ տրանսատլանտյան կապի թուլացմամբ, այլեւ Եվրոպայի պառակտմամբ։ Այդ պատճառով մենք պետք է միասին լինենք»,- հավելել է նա։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որը այցով Գերմանիայում է գտնվում, նույնպես չի համաձայնել Մակրոնի հետ՝ նշելով, որ դաշինքը պատմության մեջ ամենակարեւորներից է, հայտնում է Reuters-ը։

Ավելի վաղ Մակրոնը The Economist ամսագրին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն լիովին կորցրել է հավասարակշռությունը միության ներսում, որը կարելի է բնութագրել որպես «ուղեղի մահ»։ «Այն, ինչ մենք այժմ տեսնում ենք՝ ՆԱՏՕ-ի ուղեղի մահն է։ Մենք չունենք հավասարակշռում ԱՄՆ-ի եւ դաշնակիցների միջեւ ռազմավարական որոշումներում։ Մենք տեսնում ենք մեր շահերի գոտում չհամաձայնեցված ագրեսիվ գործողություններ ՆԱՏՕ-ի եւս մեկ անդամի՝ Թուրքիայի կողմից»,- ասել էր նա։ Մակրոնը նաեւ նշել էր, որ Եվրոպային անհրաժեշտ է սկսել մտածել իր՝ որպես ինքնուրույն աշխարհաքաղաքական ուժի մասին, այլապես նա «չի վերահսկի իր ճակատագիրը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
Ամենաշատ