News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

Բրիտանական հետախուզական MI5 գերատեսչությունը գաղտնի գործողություն է իրականացրել՝ ուղղված երկրի քաղաքական գործիչների հեռախոսների պաշտպանությանը ռուսաստանցի հաքերներից, գրում է Mirror-ը։

Բրիտանացի խորհրդարանականներին զգուշացում է ուղարկվել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ հաքերները գրոհել են որոշ քաղաքական գործիչների հեռախոսները։

Հետախուզության խնդրանքով քաղաքական գործիչները ժամանակավորապես դադարեցրել են հեռախոսով հաղորդակցվելը, ինչը հանգեցրել է նրանց քարոզարշավի խափանման եւ անորոշության ընտրությունները պլանավորելիս։

Հաքերային գրոհի ենթարկված քաղաքական գործիչներին խորհուրդ է տրվել լռություն պահպանել «օտարերկրյա միջամտության» մասին։ Բացի այդ, նրանց հրահանգել են չօգտագործել իրենց սովորական հեռահաղորդակցության միջոցները, քանի դեռ  չեն ազատվել գրոհի հետեւանքներից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ