News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Սա իրավամբ համաշխարհային տոն է, քանի որ Երկրորդ Համաշխարհային պատերազմը մարդկության ապագայի համար մղվող  պայքարն էր: Այս մասին այսօր` նոյեմբերի 10-ին, ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ մասնակցում էր Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը։

«Մայիսի 9-ը մեր ընդհանուր տոնն է, մեր ընդհանուր հիշողությունն է այն մասին, թե ինչպես ենք ուս ուսի մարտնչել, պայքարել եւ հաստատակամ քայլել միասին դեպի հաղթանակ: Այս հաղթանակը նախկին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների, ինչպես նաեւ հակահիտլերյան կոալիցիայի մաս կազմող ազգերի ընդհանուր ձեռքբերումն է: Սա իրավամբ համաշխարհային տոն է, քանի որ Մեծ հայրենական Երկրորդ համաշխարհային պատերազմը մարդկության ապագայի համար մղվող  պայքարն էր»,- ասաց նա:

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով` Մայիսի 9-ը նախկին ԽՍՀՄ-ում տոն է յուրաքանչյուրի համար, քանի որ ԽՍՀՄ տարածաշրջանում յուրաքանչյուր ընտանիքի հայր, որդի, եղբայր, թոռ գնացել է ռազմաճակատ:

«Իմ ընտանիքը, ես անձամբ մեծացել եմ այդ հուշերով, իմ պապիկը եղել է մարտիկ եւ կռվել է Մեծ հայրենական պատերազմում»,- հավելեց նա:

Նշենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցում են Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում։  ՌԴ նախարարի հայաստանյան այցի ծրագիրը ներառում է հանդիպումներ ՀՀ վարչապետի և պետության նախագահի հետ, բանակցություններ արտաքին գործերի նախարարի հետ: Նախարարը նաև ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի հավերժական կրակի մոտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ