News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 24
USD
485.42
EUR
568.62
RUB
6.36
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ինչու է ուզում կրճատել մեր լեզվի ժամերը, ինչու է ուզում մեկուսացնել լեզուն, գրականությունը, պատմությունը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, հայտարարեց Երեւանի փողոցներով բողոքի երթ իրականացնող ուսանողներից Գեւորգ Գյուլումյանը, ով ակցիայի կազմակերպիչներից է:

«Եթե մի բանի հետ ինքը կապ չունի, դա չի նշանակում, որ դա պիտանի չէ մեզ: Եթե ինքը չի հասկանում, թե ինչ է մշակույթը, դա չի նշանակում, որ մշակույթ գոյություն չունի»,-ասաց նա:

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ հայտարարեց. «Բացի լպիրշ լեքսիկոնից, փողոցային բառապաշար օգտագործելուց ուրիշ ոչինչ չունի ասելու հայությանը: Իր ուսանողներին անդաստիարակ համարողը, եւ համասեռամոլին իր ընդունարանում ընդունողը եւ բավարարված համարողը պետք է անբավարարված հեռանա»:

Նրանք նշեցին, որ նախարար Արայիկ Հարությունյանը հովանավորում է սատանիզմը:

Ուսանողները, որոնք անցնում են տարբեր բուհերի շենքերի մոտով, վանկարկում են «ուսանող միացիր», «դասադուլ»:

Նշենք, որ դասադուլ են հայտարարել ԵՊՀ Հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների ուսանողները: Կան տեղեկություններ, որ դասադուլ է նաեւ Շիրակի պետհամալսարանում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ուսանողները դեմ են նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» օրինագծին, որով առաջարկվում է բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել այժմ պարտադիր համարվող՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը: Նրանք նոյեմբերի 6-ից դասադուլ են հայտարարել՝ պահանջելով օրինագծում վերանայել վիճահարույց այս կետը նաեւ  ստորագրահավաք են սկսել, որին միացել են նաեւ ուսանողներ մարզային բուհերից:

Դաշնակցության երիտասարդական միության ներկայացուցիչները երկու օրվա դադարից հետո այսօր վերսկսել են նոյեմբերի 6-ին հայտարարված նստացույցը Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:

Այսօր ավելի ուշ նախարարության շենքի մոտ նախարարի հրաժարականի պահանջով  բողոքի ակցիա կանցկացնի նաեւ «ԿԱՄՔ» նախաձեռնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել