News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են Երեւան քաղաքի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին եւ ավագանու անդամ Անի Խաչատրյանին, որոնք ավելի վաղ հանդիպել էին նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ անմիջականորեն ժողովրդի քվեով ընտրված եւ քաղաքացիների հետ մշտական կապի մեջ գտնվող ավագանու անդամների հետ համագործակցության նման ձեւաչափը կբարձրացնի խնդիրների լուծման արդյունավետությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված եւ Երեւանի քաղաքապետարանի իրավասությանն առնչվող համակարգային խնդիրները եւ դրանց վերհանմանն ու լուծմանն ուղղված համատեղ գործունեության ուղղությունները:

Մասնավորապես, քննարկվել են hասարակական կարգի պահպանության բնագավառում համակեցության կանոնների սահմանման եւ պահպանման խնդիրներ, ինքնակամ շինարարության շուրջ ծագած վարչարարության, Երեւան քաղաքում վթարային շենքերի վերաբնակեցման գործընթացի կապակցությամբ ծագած խնդիրներ, Երեւանի քաղաքապետարանի կողմից շինարարության թույլտվությունների տրման կամ մերժման խնդիրներ եւ այլն:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել ակտիվ համագործակցություն, ինչի միջոցով էլ ավելի կբարձրանա մարդկանց իրավունքների պաշտպանության արդյունավետությունը:

Մարդու իրավունքների պաշտպանը կարեւոր է համարում Երեւանի քաղաքապետարանի իրավասության ոլորտում  գտնվող հարցերի լուծման ուղղությամբ համագործակցությունը Երեւանի քաղաքապետարանի եւ ավագանու հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ