News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Չեմ կարծում, թե հնարավոր է խոսել ինչ-որ հեռանկարների մասին: Ղարաբաղյան հակամարտությունը հեռու է կարգավորման փուլից: Այս մասին նոյեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ որոշակի գործընթացներ տեղի կունենան, սակայն իրավիճակն ընդհանուր առմամբ անփոփոխ է:

«Կշարունակվի Մինսկի գործընթացը, դրանից դուրս չեն գա ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ առավել եւս համանախագահները, հանդիպումներ կանցկացվեն, եւ, ցավոք, ես չեմ կարող հայտարարել, որ Ադրբեջանի հետ Հայաստանի եւ Արցախի սահմաններին բռնությունը կդադարեցվի: Կարծում եմ, որ կրակոցներն ու տարբեր տեսակի այլ գործողություններ հետագայում եւս կշարունակվեն: Ես ուրախ կլինեի սխալվել: Այլ հարց է, որ դրանց մակարդակը, 2016-ի համեմատությամբ, էապես նվազել է: Սակայն անհնար է ամբողջությամբ դա բացառել, քանի որ դա Ադրբեջանի ռազմավարությունն է: Մի կողմից, նրանք բանակցություններ են վարում, մյուս կողմից՝ ճնշում գործադրում հայկական կողմի վրա՝ սահմանին բռնության ակտիվացման տեսքով»,- ասել է նա:

Իսկանդարյանի կարծիքով՝ այդ դիրքորոշումը միայն վկայում է այն մասին, որ Բաքուն իրականում շահագրգիռ չէ հակամարտության կարգավորման գործում: 

«Ոզնուն էլ է հասկանալի, որ եթե պետք է կարգավորել խնդիրը փոխզիջման ճանապարհով, ինչը պնդում են Մինսկի խմբի համանախագահները, ապա պարզապես պետք է սկսել բանակցել ղարաբաղցիների հետ: Այլ կերպ հնարավոր չէ»,- հավելել է քաղաքագետը՝ նկատելով, որ Ադրբեջանը մոտակա տարիներին լայնամասշտաբ մարտական գործողությունների վերսկսման տեսքով արկածախնդրության չի դիմի, քանի որ դրանք կապված են լուրջ ռիսկերի հետ, որոնց Բաքուն չի կարող դիմել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ