News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 09
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին մեղադրել է «քաղաքական եւ ռազմական սադրանքների», իսկ Հարավային Կորեային՝ «երկակի ստանդարտների» մեջ, հայտնում է AP-ը։

ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի դեսպան Կիմ Սոնգը ԱԷՄԳ-ին մեղադրել է «Կորեական թերակղզու գերակշռող իրականության չիմացության» մեջ։ Նրա խոսքերով, ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ հարաբերությունները «քիչ առաջընթաց» են ապրել 2018թ․ հունիսին դրանց առաջնորդների գագաթաժողովից հետո, եւ Կորեական թերակղզում իրավիճակը «լարվածության սրման ամուր շրջանից դուրս չի եկել»։ Նա նշել է, որ դա կապված է «ԱՄՆ-ի քաղաքական եւ ռազմական սադրանքների հետ»։

Անցյալ տարի միջուկային բանակցությունների սկզբից ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան հետաձգել կամ փակել էին պարբերական ռազմական վարժանքները, որպեսզի դիվանագիտության համար տարածք ստեղծեն։ Սակայն Հյուսիսային Կորեան ցանկացած վարժանք դիտարկում է որպես ներխուժման փորձ։

Ինչ վերաբերում է միջկորեական հարաբերություններին, ապա հյուսիսկորեացի բանագնացը հայտարարել է, որ իրենք այժմ «կանգնած են տեղում՝ նույնիսկ չմոտենալով իրականացման հիմնական փուլին»։ Դիվանագետը կարծում է, որ պատճառը հարավկորեացի իշխանությունների երկերեսանի վարքագիծն է», քանի որ նրանք առաջ են քաշում խաղաղ նախաձեռնություններ, միաժամանակ բարձրացնելով ռազմական պատրաստականությունը։

ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Կոռնել Ֆերուտան հայտարարել է, որ ավելի քան 10 տարի է անցել այն ժամանակվանից, ինչ գործակալության տեսուչներին հրամայվել էր լքել Հյուսիսային Կորեան։

Նրա խոսքերով, ԱԷՄԳ-ը «շարունակում է հետեւել ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրին, այդ թվում՝ արբանյակային լուսանկարների միջոցով»։ Ֆերտուան ասել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային գործունեությունը «լուրջ անհանգստության պատճառ է մնում» եւ ակնհայտորեն խախտում է ՄԱԿ ԱԽ բանաձեւերը։ Նա Հյուսիսային Կորեային կոչ է արել կատարել իր պարտավորությունները ՄԱԿ-ի առջեւ եւ «օպերատիվորեն համագործակցել» ԱԷՄԳ-ի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել