News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Սպայկա» ընկերությունը մեզ է դիմել «Վերին Լարս» հսկիչ անցակետով պանրի փոխադրման խնդրով, երկու օր առաջ նամակ է ստացվել, եւ հիմա այս հարցը քննարկվում է: Այս մասին նոյեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվացման եւ տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների հարցերով նախարար Կարինե Մինասյանը:

Նրա խոսքով՝ այս դեպքում գլխավոր խնդիրը պանրի ծագումն է, դրա համար անհրաժեշտ է ստանալ ռուսական կողմի եզրակացությունը եւ հասկանալ, թե ինչ փաստերի հիման վրա է կատարվել եզրակացությունն այն մասին, որ պանիրը հայկական ծագման չէ, հասկանալ, թե ինչպիսի լաբորատոր հետազոտություններ են կատարվել:

«Այնուհետեւ անհրաժեշտ է դրանք համեմատել մեր եզրակացությունների հետ եւ հասկանալ՝ պանիրը հայկական ծագման է, թե ոչ: Եթե այո, ապա անհրաժեշտ է հարցը դնել ռուս մաքսավորների առաջ»,- նշեց նա:

Այն հարցին, թե արդյոք գոյություն ունեն արհեստական խոչընդոտներ, Մինասյանը պատասխանեց. «Ներդրված համակարգը, որը հիմնված է ռիսկերի վրա, ունի այն բանի բավականին օբյեկտիվ պատճառներ, որ ավտոմեքենաները կանգնեցնում են եւ ստուգումներ անցկացնում: Եթե տնտեսվարող սուբյեկտները համարում են, որ իրենց իրավունքները խախտվել են, կարող են դատարան դիմել փոխհատուցում ստանալու համար, բայց մեզ համար կարեւոր է հարցի էությունը հասկանալը»:

Պաշտոնյան նաեւ նշեց, որ «Վերին Լարսի» օբյեկտիվ խնդիրը տեխնիկական է եւ կապված է թողունակության հետ, որը սահմանափակված է մինչեւ 300 ավտոմեքենա, մինչդեռ ավտոմեքենաների հոսքն այնտեղ այսօր 3 անգամ ավելի է: «Սուբյեկտիվ խնդիրը կապված է վստահության հարցի հետ, որը պետք է լինի ԵՏՄ երկրների մաքսային ծառայությունների միջեւ: Անհրաժեշտ է հանգել նրան, որ Հայաստանի մաքսային ծառայության դրոշմով ապրանքները ռուսական մաքսատունը չստուգի եւ ավտոմեքենան բաց թողնի, իսկ դրա համար անհրաժեշտ է ներդնել մեխանիզմներ, որպեսզի սահմանին բաց թողնվող արտադրանքի օրինականության վստահություն լինի»,- եզրափակեց Կարինե Մինասյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին հաղորդում էր ստացվել այն մասին, որ «Վերին Լարս» անցակետում երկար ժամանակ կանգնելուց հետո առանց փորձագիտական գրավոր եզրակացության՝ ռուս մաքսավորները 21 տոննա պանրով ավտոմեքենաները հետ են ուղարկել Հայաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ