News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսօր Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների միջեւ կա լիարժեք փոխըմբռնում հարաբերությունների բովանդակության, ռազմավարության ներկայի եւ ապագայի վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, Փարիզում ֆրանսահայ աշխարհիկ ու հոգեւոր կառույցների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով արտաքին քաղաքականության ոլորտում կառավարության 1.5 տարվա գործունեությանը։

Նա նշել է, որ հայ-վրացական հարաբերությունները երբեք ավելի բարձր մակարդակի վրա չեն եղել։

«ԵՄ-ի հետ հարաբերություններում մենք մեծ խնդիրներ չենք ունեցել եւ չունենք։ Իրանի հետ մենք ունենք լիարժեք փոխըմբռնում։ Միացյալ նահանգների հետ մենք սկսել ենք ռազմավարական երկխոսություն, եւ կան բոլոր նշանները արձանագրելու, որ Միացյալ նահանգների հետ հարաբերություններում նույնպես մոտ ենք մի շատ կարեւոր ճեղքման»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ