News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 12
USD
478.02
EUR
529.79
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի հետ ԱՄՆ-ի զորավարժությունները կարող են կրճատվել՝ դիվանագիտության աջակցման նպատակով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը, հաղորդում է AFP-ը:

«Մենք կկարգավորենք մեր զորավարժությունները՝ կախված նրանից, թե ինչ կարող է պահանջվել դիվանագիտության համար»,- հայտարարել է Էսպերը: Նրա խոսքով՝ զորավարժությունների հնարավոր կրճատումը պետք է դիտարկել ոչ թե «զիջում» Փհենյանին, այլ որպես «դիվանագիտության համար դուռը բաց պահելու» միջոց:

Նախօրեին Փհենյանը կրկնել է իր այն պահանջը, որ զորավարժությունները պետք է չեղարկվեն:

ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան անցած տարի չեղարկել են համատեղ մի քանի զորավարժություններ Սինգապուրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել