News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն առաջիկա 15 տարում հեռավոր ռադիոտեղորոշման հայտնաբերման օդանավերը (AWACS) կփոխարինի նորագույն տեխնոլոգիաներով, ներառյալ արհեստական ինտելեկտը: Այս մասին Վաշինգտոնում անցկացվող արդյունաբերական համաժողովի շրջանակում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է ՌԲԿ-ն: 

«ՆԱՏՕ-ի AWACS օդանավերը երկնքում մեր աչքերն էին՝ տասնամյակներ շարունակ աջակցելով մեր օդային գործողություններին»,- ասել է նա: Նրա խոսքով՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո այս օդանավերն օգտագործել են ամերիկյան օդային տարածքի պարեկման համար, Աֆղանստանում ռազմական գործողությունների ժամանակ եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գլոբալ գործողության շրջանակում:

«Մենք նախատեսում ենք այն փոխարինել 2035 թվականին»,- նշել է Ստոլտենբերգը: Նա հստակեցրել է, որ օդանավերը փոխարինվելու են նոր տեխնոլոգիաների միջոցով, որոնց մասին խոսվում է մեր օրերում, ինչպիսին են «ինքնավար համակարգերը, արհեստական ինտելեկտը եւ մեծ տվյալները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ