News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզում, այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 01։00-ից 01։30-ն ընկած ժամանակահատվածում Կարին գյուղի 5-րդ փողոցի 5-րդ տանը դեռեւս անհայտ հանգամանքներում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, պայթյունի հետեւանքով տան խոհանոցում թախտին քնած 13-ամյա Մհեր Ք-ն մարմնական վնասվածքներով ու պարանոցի մասում ստացած այրվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աշտարակի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երեւանի Այրվածքաբանության կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով, պայթյունի հետեւանքով տունը, որը բաղկացած էր 4 սենյակից, ամբողջովին դարձել է ոչ բնակելի։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ տան տանիքի ահագին հատված պատերից պոկվել է, լուսամուտները շպրտվել են, իսկ տան ներսում ողջ գույքն ամբողջովին վնասվել է, դռները, պահարանները, մահճակալները եւս շպրտվել են։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի պատճառը եղել է խոհանոցում տեղադրված գազի կաթսան։ Բնակիչներն ասում էին, որ տանը գազի արտահոսք չի եղել, քանի որ, եթե լիներ, ապա ընտանիքի 6 անդամներից գոնե մեկը հոտը կզգար։ Չի բացառվում, որ պայթյունի պատճառը գազի կաթսայի անորակ լինելն է եղել, իսկ այն շահագործվում էր արդեն 5 տարի:

Ընտանիքի անդամներն այս պահին հայտնվել են փողոցում, պետք է գիշերեն իրենց ծանոթների, բարեկամների տներում, մինչեւ տեսնեն՝ ինչպես է լուծվելու փոխհատուցման խնդիրը։

Տան միայն մեկ-երկու պատն է, որ պիտանի է, իսկ մնացած պատերը, տանիքը, հատակն ամբողջովին պետք է փոխվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ