News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանում, նոյեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23։30-ի սահմաններում Երեւանի բնակիչ՝ 31-ամյա Բորիս Ադամյանը իր վարած Chrysler մակնիշի 88 AԼ 909 համարանիշի ավտոմեքենայով Սիլիկյան թաղամասի թիվ 2/2 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել էլեկտրասյանը։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդ Բ. Ադամյանն ու նրա ուղեւոր՝ Երեւանի բնակիչ, 36-ամյա Արման Ժահմարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ճանապարհին Ա. Ժահմարյանը, գիտակցության չգալով, մահացել է։

Վարորդին եւ մահացածին առաջինը օգնության են հասել վթարի հարեւանությամբ բնակվող քաղաքացիները, որից հետո՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ԱԻՆ փրկարարները։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Բ. Ադամյանն աշխատում է «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ԲԷ ՓԲԸ-ում՝ որպես հարավային մասնաճյուղի գլխավոր ճարտարագետի տեղակալ, մահացածը նույնպես աշխատում էր նշված ՓԲԸ-ում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ