News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 11
USD
478.02
EUR
529.79
RUB
7.53
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առանցքային ղեկավարներից մեկը՝ Վրաստանի քաղաքացին Ալ Բարա Շիշանի մականունով, կալանավորվել է Ուկրաինայի Կիեւի մարզում, տեղեկացնում է Նովոստի-Գրուզիան՝ հղում կատարելով Ուկրաինայի անվտանգության ծառայությանը (ՈւԱԾ)։

Ինչպես նշվում է, ՈւԱԾ-ն ահաբեկչին բռնելու գործողությունն իրականացրել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության եւ Վրաստանի ներքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ։

Հայտնի է, որ 2012 թվականից կալանավորվածը մարտնչել է ահաբեկչական կազմակերպության շարքերում Սիրիայի տարածքում եւ եղել Թարհան Բաթիրաշվիլու մերձավոր զինակիցը, որը հայտնի է որպես Աբու Ումար աշ Շիշանի։

Դաշտային հրամանատար Թարհան Բաթիրաշվիլին Վրաստանի Պանկիսի կիրճից է։ ԶԼՄ-ները նրան հաճախ անվանել են «գեներալ Շեկ մորուք»։ Նա զոհվել է 2016 թվականի հուլիսին Իրաքի Շերգաթ քաղաքի մարտերում։ Մինչ այդ ԱՄՆ-ը 5 մլն դոլար էր խոստացել տեղեկության համար, որը կօգներ դուրս գալ նրա հետքի վրա։

ՈւԱԾ տվյալներով՝ 2016 թվականին, Բաթիրաշվիլու վերացումից հետո, Ալ Բարա Շիշանին մեկնել է Թուրքիա, որտեղ շարունակել է համակարգել ահաբեկչական կազմակերպության գործունեությունը։

«2018-ի ամռանը  ահաբեկիչն ապօրինաբար մեկնել է Ուկրաինա՝ օգտագործելով կեղծ անձնագիր։ Առկա տեղեկատվությամբ՝ գտնվելով Ուկրաինայում, ահաբեկիչը շարունակել է համակարգել ԻԼԻՊ հատուկ կազմակերպությունների գործունեությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Գերատեսչությունում ավելացրել են, որ  իրականացված փորձաքննությունն ապացուցել է, որ «կալանավորված օտարերկրացին իսկապես «Իսլամական պետության» որոնվող առաջնորդն է։

«Այժմ ահաբեկիչը գտնվում է արտահանձնման ձերբակալման տակ։ Ստուգվում է տեղեկությունը Ուկրաինայի տարածքում հանցագործությունների մասնակցության մասով»,- ասված է հաղորդագրությունում։

ՈւԱԾ մամուլի ծառայությունը չի ճշտել կալանավորվածի անունը։ Չի բացառվում, որ խոսքը Պանկիսի կիրճի 48-ամյա բնակիչ Մուրադ Մարգոշվիլու մասին է։ 2018-ի ապրիլին արաբական ԶԼՄ-ները տեղեկացրել են Իրաքի հյուսիսում նրա ոչնչացման մասին։

Համաձայն Վրաստանի պետանվտանգության ծառայության տվյալների՝ 2018 թվականին Սիրիայում եւ Իրաքում գտնվել է Վրաստանի 14 քաղաքացի, որոնք աջակցել են ահաբեկչական կազմակերպություններին։ Անցած տարի հատուկ ծառայությունները Վրաստան նրանց վերադառնալու ոչ մի փաստ չեն հայտնաբերել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը քննադատել է Մակրոնին իսլամական ահաբեկչության մասին բառերի պատճառով
Թուրքիայի նախագահը քննադատել է Ֆրանսիայի նախագահին...
Թրամփը հայտարարել է, որ կսպասի մեքսիկական թմրակարտելները ահաբեկչական ճանաչելու հարցում
Թրամփը ուրբաթ հայտարարել է, որ Մեքսիկայի նախագահի խնդրանքով կհետաձգի մեքսիկական թմրակարտելները ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելը…
ՀՀ իշխանությունները տեղեկություն ունեն, որ ԻԼԻՊ-ի գրոհայինների շաքերում մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ կան. Փաշինյան
ՀԱՊԿ երկրները պետք է ելնեն ոչ միայն Հայաստանի անվտանգությունից, այլեւ ապահովեն սեփական անվտանգությունը…
Իրաքում բռնել են ԻՊ առաջնորդ ալ Բաղդադիի տեղակալին
Իրաքի ուժայինները տեղեկացրել են ալ Բաղդադիի տեղակալին բռնելու մասին...
ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնը հավաքել է ահաբեկչության մեջ մեղադրվողների 4 հազար լուսանկար
10 հազար մարդ հետախուզվում է ահաբեկչության մեղադրանքով...
ԱՄՆ-ում ձերբակալվել է հարսնացուն, որն ահաբեկում էր լուսանկարչին հարսանեկան նկարների պատճառով
Reddit-ի օգտատերերից մեկը պատմել է սարսափելի պատմությունը…