News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 06
USD
477.94
EUR
530.13
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Շրի Լանկայի նախագահ է ընտրվել պաշտպանության նախկին նախարար Գոտաբայա Ռաջապակսան, հաղորդում է AFP-ը:

70-ամյա նախկին փոխգնդապետը հավաքել է ձայների 48.2%-ը: Նրա 52-ամյա մրցակից՝ երկրի բնակարանային տնտեսության նախարար Սաջիդ Պրեմադասան, հավաքել է ձայների 45.3%-ը:

Շրի Լանկայի ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ նախագահական ընտրություններում քվեարկել է բնակչության առնվազն 80%-ը:

Հիշեցնենք, որ Շրի Լանկայում նախագահական ընտրություններ են անցկացվել շաբաթ օրը՝ հյուրանոցների եւ եկեղեցիների վրա Զատկի օրը տեղի ունեցած հրեշավոր հարձակումների հետեւանքների դեմ կղզային պետության պայքարի ֆոնին:

Նախընտրական խոստումների շրջանակում Ռաջապակսան պարտավորվել է ամրապնդել երկրի ազգային անվտանգությունը, իսկ Պրեմադասայի խոստումների թվում եղել են անվճար բնակարաններ, դպրոցական համազգեստ եւ հիգիենիկ միջադիրներ կանանց համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ