News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կարծում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը «շատ ավելի վատն է», քան Ռիչարդ Նիքսոնը՝ ասելով, թե նա պետք է հեռանա Սպիտակ տնից, եթե մտահոգվում է ԱՄՆ-ի մասին։

«Դա իսկապես տխուր է»,- ասել է Փելոսին CBS-ի հարցազրույցում՝ Թրամփին անվանելով «ինքնակոչ», որի խելքի բանը չէ գլխավոր հրամանատարի պաշտոնը։ «Ես նկատի ունեմ, որ այն, ինչ արել է նախագահ Թրամփը, շատ ավելի վատ է, քան այն, ինչ արեց Ռիչարդ Նիքսոնը։ Ինչ-որ պահի Ռիչարդ Նիքսոնը, մտահոգվելով երկրի մասին, ընդունեց, որ դա չի կարող շարունակվել»,- ասել է նա ԱՄՆ միակ նախագահի մասին, որը հրաժարական է տվել։

«Այս ամենի հետ կապված են այնքան իրավախախտումներ»,- նշել է նա՝ խոսելով Ուկրաինային կաշառելու մեղադրանքների հետաքննության մասին, որպեսզի հետաքննություն սկսվեր նախկին փոխնախագահ Ջո Բայդենի դեմ։

Նիքսոնը հրաժարական է տվել 1974 թվականին Ուոթերգեյթի սկանդալի պատճառով, Դեմոկրատական կուսակցության կենտրոնակայան թափանցելու հետ կապված։

«Երբ խոսքը վերաբերում է Միացյալ Նահանգների Սահմանադրության խախտմանը, ինչը խափանում է մեր ազգային անվտանգությունը, սպառնալիքի տակ դնում մեր ընտրությունների ազնվությունը, վիրավորում նախագահի երդումը պաշտոնն ստանձնելիս, ապա խոսքը իմփիչմենթի մասին է»,- ասել է Փելոսին։

«Խոսքը մեր դեմոկրատիայի մասին է, որը գտնվում է սպառնալիքի տակ այդ նախագահի պատճառով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ