News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի հետ պայմանագիրը ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին կկատարվի 2025 թվականին, կանխավճարն արդեն արված է, լրագրողներին ասել է Ռոստեխի ղեկավար Սերգեյ Չեմեզովը Dubai Airshow-ում, տեղեկացնում է Ինտերֆաքսը։

«Կանխավճարը մուծվել է։ Ես չեմ ցանկանում ճշտել, թե որ թիվն է ստույգ, բայց կանխավճար արվել է»,- ասել է Չեմեզովը։ «Մենք արդեն սկսել ենք արտադրությունը, աշխատանք տարվում է, ամեն բան կիրականանա ժամանակացույցին համապատասխան։ 2025-ին կավարտվի պայմանագրի կատարումը»,- ասել է Ռոստեխի ղեկավարը։

Նոյեմբերի 15-ին Hindustan Times հնդկական թերթը, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել էր, որ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) առաջին լրակազմը հնդկական կողմը կստանա 16-18 ամիս հետո։

«Ավելի վաղ  ժամանակացույցի առումով մի քանի անհանգստություն կար, որ բոլոր հինգ (գնդային լրակազմերը- ԻՖ) կհետաձգվեն մինչեւ 2025 թվականը։ Բայց հաշվի առնելով արդեն կատարված վճարումները՝ առաջին համակարգը, ինչպես սպասվում է, տեղ կհասցնեն 16-18 ամիս հետո»,- թերթը մեջբերում է աղբյուրի խոսքերը։

Աղբյուրները նաեւ տեղեկացրել են, որ առաջին վճարումը՝ 850 մլն դոլար չափով, ամբողջ արժեքի 15 տոկոսը, արվել է սեպտեմբերին հատուկ վճարային մեխանիզմի միջոցով, որն ստեղծվել է ԱՄՆ հնարավոր պատժամիջոցներից խուսափելու նպատակով, «ԱՄՆ հակառակորդներին պատժամիջոցներով դիմակայելու մասին» ամերիկյան օրենքին համապատասխան (CAATSA)։ Բայց այդ թեմայի մանրամասները աղբյուրները հրաժարվել են ներկայացնել։

Անցած հինգշաբթի մամուլի ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Հնդկաստանին ռուսական Ս-400 ԶՀՀ-ների մատակարարման պայմանագիրը կիրականացվի ըստ պլանի, Դելիում չեն խնդրել արագացնել գործընթացը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ