News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սուպերնախարարի պաշտոն վարող պարոն Հարությունյանը պետք է գիտակցի, որ դիմացը սերունդներ կրթած, կոպեկներով դասախոսական աշխատանք վարող, հայագիտության գիտելիքը կրողեւ փոխանցող մարդիկ են, որոնց հետ երկխոսելիս պարտավոր է գոնե բարեկրթության տարրական կանոնները պահպանել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Սուպերնախարար Արայիկ Հարությունյանը մտավորականների չի կարող երկխոսել, եթե չի կարողանում պահպանել բարեկրթության տարրական կանոնները

Սուպերնախարարի պաշտոն վարող պարոն Հարությունյանը պետք է գիտակցի, որ դիմացը սերունդներ կրթած, կոպեկներով դասախոսական աշխատանք վարող, հայագիտության գիտելիքը կրողեւ փոխանցող մարդիկ են, որոնց հետ երկխոսելիս պարտավոր է գոնե բարեկրթության տարրական կանոնները պահպանել: Պարոն սուպերնախարարը պարտավոր է գիտակցել, որ երկրում չկա այլ մտավորականություն, որ եղածներին <<զորացրի>>, իր ուզածներին բերի: Պարոն սուպերնախարարը պարտավոր է գիտակցել, որ իր հետ քայլածներիեւ իրեն ծափահարողների շարքերում չկան դասախոսներ, որ եղած դասախոսներին աշխատանքից ազատիեւ քայլածներին դասախոս նշանակի:

Պարոն սուպերնախարարը պետք է գիտակցի, որ նույնիսկ սովետական տոտալիտար համակարգի բյուրոկրատիան է հարգալից վերաբերմունք ունեցել մտավորականության հանդեպ,եւ նույնիսկ սովետական տոտալիտար համակարգը չի կարողացել իրեն ենթարկել մտավորականությանը: Եթե պարոն սուպերնախարարը ցանկանում է երկխոսել, ապա պարտավոր է տարրական հարգանք ցուցաբերել իր երբեմնի գործընկերների հանդեպ: Առանց հարգանքի երկխոսություն չկա: Ագրեսիվ հակադարձումները, հեգնանքը, ամեն գնով սեփական ճիշտն առաջ տանելու մարտավարությունն ու քրեական գործերով սպառնալը երկխոսության լավագույն տարբերակը չեն, առավելեւս` երբ խոսքը վերաբերվում է ակադեմիական շրջանակներին: Եվ, ինչ խոսք` համբերություն եմ մաղթում համալսարանականներին: Բարդ շրջան է, բայց սա էլ կանցնի...»։

Տպել
Ամենաշատ