News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետքարտուղարության աշխատակցուհին, ում մերկացրել էին նախկին աշխատավայրի մասին տեղեկությունների խեղաթյուրման եւ Time ամսագրի շապիկն իր լուսանկարով կեղծելու մեջ, երկուշաբթի աշխատանքից ազատվել է, հայտնում է NBC-ն:

Խոսքը ԱՄՆ պետքարտուղարի հակամարտությունների կարգավորման եւ կայունարար գործողությունների գծով փոխօգնական Մինա Չանի մասին է։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր ապրիլին։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի անունով ազատվելու մասին դիմումում Չանը նշել է, որ իր պաշտոնից հեռանալու որոշում է ընդունել «ի նշան բողոքի»: Չանն ընդգծել է, որ «իրեն զրպարտել» են, իսկ Պետքարտուղարության ղեկավարությունը բավարար միջոցներ չի ձեռնարկել իրեն արդարացնելու համար:

Անցյալ շաբաթ NBC-ի լրագրողները հայտնել էին, որ հետաքննության արդյունքում իրենք պարզել էին, որ 35-ամյա Չանը աշխատանքի տեղավորվելիս նախապես կեղծ տեղեկություններ է ներկայացրել իր ակադեմիական ձեռքբերումների եւ պրոֆեսիոնալ գործունեության մասին։ Նա նշել է, որ եղել է խոշոր հասարակական կազմակերպության ղեկավար, որն աշխատել է տասնյակ երկրներում, աջակցել նոր դպրոցների շինարարությանը եւ դրական ազդեցություն գործել հազարավոր մարդկանց կյանքի վրա։ Ինչպես պարզել են լրագրողները, իրականում կազմակերպությունը նման մասշտաբային գործունեության չի մասնակցել, այնտեղ աշխատում են ընդամենը մի քանի աշխատակիցներ, իսկ բյուջեն 300 հազար դոլարից քիչ է։

Հեռուստաալիքը նաեւ նշել էր, որ Չանը 2017 թվականին համացանցի իր էջում հրապարակել է հարցազրույց, որում ցուցադրել է ամերիկյան Time ամսագրի կեղծ շապիկ։ Նա հավաստիացնում էր, որ պարբերականի խմբագրությունն իր դիմանկարը տեղադրել է շապիկին, քանի որ բարձր է գնահատել նրա ձեռքբերումները անօդաչու սարքերի կիրառման ոլորտում արտակարգ իրավիճակների արձագանքման ժամանակ։ Time-ի ներկայացուցիչները NBC-ի լրագրողներին տեղեկացրել են, որ «այդ շապիկը կեղծ է»։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Չանն իր ռեզյումեում նաեւ նշել է, որ եղել է ՄԱԿ ինչ-որ հանձնաժողովի կազմում, որը զբաղվում է անօդաչուներին վերաբերող հարցերով։ Ինչպես տեղեկացնում է հեռուստաալիքը, իրականում խոսքը Չանի մեկանգամյա մասնակցության մասին է այդ թեմայով բանավեճին։ Չանը նաեւ հավաստիացրել էր, թե Հարվարդի համալսարանին կից բիզնեսի դպրոցի շրջանավարտ է։ Լրագրողները պարզել են, որ նա այդ ուսումնական հաստատությունում ավարտել է յոթ շաբաթվա դասընթացներ։

Ինչպես ընդգծում է հեռուստաալիքը, Չանի օրինակը վկայում է այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմում բավական մանրամասն ստուգումներ չեն իրականացնում նոր աշխատակիցներին աշխատանքի ընդունելիս։ Լրագրողները կարծում են, որ պետքարտուղարի փոխօգնականի պաշտոնը ստանալու հարցում Չանին օգնել է ծանոթությունն արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցներից մեկի հետ, որը լավ է ճանաչում ամերիկյան դիվանագիտության ղեկավար Մայք Պոմպեոյին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ