News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի բնակիչը դարձել է EuroMillions վիճակախաղի հաղթող՝ 135,8 մլն դոլարի չափով։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Բի-բի-սի կորպորացիան՝ հղում կատարելով Միացյալ Թագավորության Ազգային վիճակախաղի ներկայացուցիչ Էնդի Քարթերին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Սա արդեն, ըստ նրա, EuroMillions-ի վեցերորդ ջեքփոթն է այս տարի Բրիտանական կղզիներում։

Հոկտեմբերին բրիտանացին շահել էր EuroMillions-ում ավելի քան 208 մլն դոլար՝ այդ վիճակախաղի ռեկորդային մրցանակ թագավորության պատմության մեջ։ Նա անմիջապես մտավ երկրի ամենահարուստ 1000 մարդկանց ցուցակ, որն ամեն տարի կազմում է The Sunday Times-ը։ Պարբերականի 2019 թվականի վարկանիշում ջեքփոթի հաղթողը առաջ անցավ երգիչներ Թոմ Ջոնսից եւ Էդ Շիրանից։ Վարկանիշի առաջին տեղը զբաղեցրին հնդիկ գործարարներ Շրի եւ Գոպի Ինդույաները՝ 28,5 մլրդ դոլարով։

Վիճակախաղի պատմության մեջ ամենամեծ մրցանակը թագավորության տարածքում (223 մլն դոլար) 2011-ին ստացավ Քոլին եւ Քրիս Վեիր ընտանեկան զույգը Շոտլանդիայից։

EuroMillions վիճակախաղը Եվրոպայում անցկացվում է 2004 թվականից։ Հաղթողն իրավունք ունի մնալ գաղտնի, դրանից օգտվում է եվրոպացիների մեծ մասը՝ մի ակնթարթում դառնալով խոշոր կարողության տեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ