News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը Չինաստանին մեղադրել է ասիական փոքր երկրներին հարկադրելու եւ ահաբեկելու մեջ՝ Հարավչինական ծովում իր կամքը թելադրելու համար: Նա Վիետնամին եւ տարածաշրջանի այլ երկրների կոչ է արել պատասխան հարված հասցնել, հաղորդում է AP-ը:

«Մենք թույլ չենք տա անօրինական ծովային պահանջների փորձեր՝ օրինապաշտ երկրների հաշվին»,- հայտարարել է Էսպերը:

Ավելի ուշ Էսպերը Վիետնամի կոմունիստական կուսակցության շտաբում ելույթի ժամանակ նշել է, որ ԱՄՆ-ը վճռականորեն հանդես է գալիս «Չինաստանի կողմից միջազգային իրավունքի խախտումների եւ Հարավչինական ծովում պահանջների» դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ