News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կովկասի մուսուլմանների վարչության (ԿՄՎ) նախագահ շեյխուլիսլամ Ալաշուքյուր Փաշազադեն ընդունել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցենբերգերին։

Trend-ը, հղում անելով ԿՄՎ-ին, հայտնում է, որ շնորհակալություն հայտնելով ընդունելու համար՝ դեսպան Լիտցենբերգերը շեյխուլիսլամին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, բարձր է գնահատում երկխոսությունը, որը կծառայի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Դեսպանը նշել է հայ կրոնական առաջնորդի հետ շփումների շարունակության կարեւորությունը եւ ասել է, որ նման հանդիպումները, տարբեր մակարդակների՝ լրագրողների, կրոնական համայնքների, ակտիվիստ կանանց ներկայացուցիչների փոխադարձ այցերը եւ քննարկումները ամրապնդում են ժողովուրդների միջեւ խաղաղություն հաստատելու հույսը։

Փաշազադեն պատմել է հայ կրոնական առաջնորդների հետ բազմաթիվ հանդիպումների մասին, որոնք 1988-ից անցկացվել են միջնորդների միջոցով, այդ թվում Երեւան իր այցի մասին՝ որպես ԱՊՀ միջկրոնական խորհրդի համանախագահ, Բաքվի 1-ին գագաթաժողովի շրջանակներում Ամենայն հայոց կաթողիկոսին Բաքու հրավիրելու մասին։ ԿՄՎ նախագահը դժգոհություն է հայտնել այն կապակցությամբ, որ հայկական կողմը չի կատարում հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, սակայն դրական է գնահատել համաշխարհային կրոնական առաջնորդների հանդիպում անցկացնելու դեսպանի առաջարկությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ