News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը փորձագետներն սկսել են 2004 թվականին, հետո դաշտային աշխատանքներ են կատարել եւ 14 տարի անց հայտարարել, որ հայտնաբերել են վիթխարի հնագույն գեոգլիֆներ։

Ճապոնացի գիտնականները Յամագաթա համալսարանից Պերուում գտել են 143 գեոգլիֆ՝ պատկերներ, որոնք կարելի է տեսնել միայն թռչնի թռիչքի բարձրությունից, գրում է Korrespondent-ը՝ հղում կատարելով Yamagata University-ին։

Փորձագետները կարծում են, որ հսկայական պատկերները մոտ 2000 տարեկան են, դրանք արվել են մ.թ.ա. 100-ից մ.թ. 300 թվականներին։

Տեղանքի արբանյակային նկարների ուսումնասիրությունը, որտեղ հայտնաբերվել են գեոգլիֆները, սկսվել է դեռեւս 2004 թվականին։ Վեց տարի հետո գիտնականները սկսել են դաշտային աշխատանքները, իսկ արդեն 2018-ին կարողացել են վստահաբար ասել, որ իրենք հայտնաբերել են 142 հսկայական գեոգլիֆներ։

Հետաքրքիր է, որ 143-րդ պատկերը հայտնաբերել է արհեստական բանականությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ