News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 29
USD
478.58
EUR
526.53
RUB
7.65
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը կաջակցի Ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցությունների ձեւաչափի փոփոխությանը, եթե Հայաստանն ու Ադրբեջանն այդ հարցով համաձայնության գան: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ինչ վերաբերում է բանակցային ձեւաչափին, ապա դա կողմերին վերաբերող հարց է, որոնք պետք է որոշեն եւ համաձայնեցնեն մասնակիցների կազմը: Ինչպես գիտեք, այժմ բանակցային գործընթացը վարում են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությունները, եւ եթե երկու կողմից համապատասխան համաձայնություն ձեռք բերվի, ապա մեր կողմից այդ համաձայնությունները կաջակցվեն»,- նշել է նա:

Մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք գործընթացում «հարկադրաբար տեղահանվածների եւ փախստականների մասնակցության, ինչպես նաեւ նրանց վերադարձի եւ հայկական բնակչության հետ համատեղ բնակության» հնարավորություն կա, Զախարովան նշել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հայտարարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը ենթադրում է նախկինում իրենց բնակության վայրեր տեղափոխման համար բոլոր անձանց իրավունքի ապահովում, կցանկանայի նշել՝ բոլորի, նրանց թվում են տեղահանված անձինք եւ փախստականները»:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել