News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը Թուրքիային առաջարկել է «վերացնել, վերադարձնել կամ ազատվել» ռուսական Ս-400 ԶՀՀ-ներից, ասել է պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը։ Հայտարարությունների տեքստը տարածել է արտաքին քաղաքական գերատեսչությունը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ս-400-ների մատակարարումն անթույլատրելի է, դրանք պատժամիջոցների ռիսկ են առաջացնում։ Իհարկե,  (պատժամիջոցներ մտցնելու) ժամանակը օրենքով CAATSA-ի կողմից չի տրվել եւ չի ճշգրտվել։ Կարելի է շատ խոսել այն մասին, թե որտեղ կլինեն պատժամիջոցները, ինչպիսին կլինեն Թուրքիայի վրա դրվելիք պատժամիջոցների ընդգրկման լայնությունն ու խորությունը»,- ասել է նա։

«Թուրքիան մանեւրի ազատություն ունի, որպեսզի վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։ Նրանք գիտեն, որ, որպեսզի ամեն բան ստացվի, պետք է ոչնչացնեն, վերադարձնեն կամ ինչ-որ կերպ ազատվեն Ս-400-ներից։ Միեւնույն ժամանակ, մենք բոլորովին չենք փակել նրանց՝ Patriot ձեռք բերելու հնարավորությունը, որը համապատասխանում է ՀՕՊ նրանց պահանջմունքներին»,- ավելացրել է պաշտոնյան։

Նա չի նշել, թե ինչպես են ընթանում բանակցություններն այս հաշվով Թուրքիայի հետ։ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ կատարած այցի ընթացքում ասել էր, որ հույս ունի, որ Ս-400-ների գնման հետ կապված՝ իրավիճակը «կհանգուցալուծվի»։

Ռուսական նորագույն S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումները, որոնք ճգնաժամ են առաջացրել Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում, սկսվել են հուլիսի կեսին։ Էրդողանի խոսքով՝ Ս-400-ները կգործարկվեն 2020 թվականի ապրիլին։ ԱՄՆ-ը պահանջել է հրաժարվել գործարքից եւ փոխարենը գնել ամերիկյան Patriot համակարգեր՝ սպառնալով հետաձգել կամ առհասարակ չեղարկել Թուրքիային նորագույն F-35 կործանիչների վաճառքը, ինչպես նաեւ պատժամիջոցներ մտցնել։ Անկարան զիջումների գնալ չի պատրաստվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ