News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում մեկնարկել են կիբեռանվտանգության ArmSec ամենամյա միջազգային համաժողովի աշխատանքները:

Համաժողովը բացելով՝ ArmSec հիմնադրամի համահիմնադիր Վահագն Թուխարյանը նշեց, որ համաժողովի նպատակն է Հայաստանում կիբեռանվտանգության հանրույթի ամրապնդումը եւ այս ոլորտում գոյություն ունեցող խնդիրների քննարկումը: Համաժողովի մասնակիցներն են հայ եւ արտասահմանցի առաջատար մասնագետներ: Համաժողովի շրջանակում տեղի կունենան մի շարք կլոր սեղաններ, որոնց մասնակիցները կքննարկեն մասնավոր հատվածի թվային տրանսֆորմացիային հայ «կիբեռհամայնքի» մասնակցության հարցերը, կիբեռհարձակումներից կարեւոր ենթակառուցվածքների պաշտպանությունը, հանրության տեղեկացվածությունը տեղեկատվական անվտանգության խնդիրների մասին, կիբեռանվտանգության ներառումը կրթական համակարգի մեջ: Սրանից բացի, համաժողովի մասնակիցները կանդրադառնան բլոքչեյն համակարգերում կիբեռանվտանգության եւ կրիպտոգրաֆիայի ռիսկերին:

Կլոր սեղանների քննարկումների ավարտից հետո տեղի կունենա 20-ժամանոց ArmBounty հաքատոնը, որը կազմակերպվում է UATE-ի եւ ArmSec հիմնադրամի նախաձեռնած՝ տեղեկատվության եւ ելքային բաց գաղտնագրով համակարգերի պաշտպանական համակարգերում խոցելիության հայտնաբերման մրցույթների շրջանակում, որոնք գործում են պետական կառավարման ոլորտում: Հաղթող թիմը կստանա 2 հազար դոլարի մրցանակ: Հաքատոնի հանձնարարությունն է փորձել ներդրվել «ServiceTitan Armenia» ընկերության համակարգին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ