News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվությունից։

Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում համագործակցությունը ԵԱՀԿ-ի եւ ԵԱՀԿ ԽՎ-ի շրջանակներում: Նա նշել է, որ այս կազմակերպությունը շատ կարեւոր է Հայաստանի համար, քանի որ հենց ԵԱՀԿ-ի շրջանակներում է գործում Մինսկի խմբի համանախագահությունը, որը միակն է, որ ԼՂ հիմնախնդրով զբաղվելու մանդատ ունի:

Աժ նախագահը եւս մեկ անգամ ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները հավատարիմ են խաղաղ բանակցություններին եւ միայն այս ճանապարհով են տեսնում խնդրի լուծումը: Զրուցակիցները խոսել են Հայաստանում ընթացող բարեփոխումների մասին, որոնց նպատակը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացումն է եւ այդ գործընթացներն անշրջելի դարձնելը: Անդրադարձ է կատարվել Ընտրական օրենսգրքում բարեփոխումներին, կուսակցությունների մասին օրենքին, հակակոռուպցիոն պայքարին: Գեորգի Ծերեթելին լիակատար աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ