News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 

IUnetworks ընկերության աջակցությամբ Երեւանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի կողմից օրերս կազմակերպվեց «Ծրագրային Հեքեթոն 2019»-ը։ Նախագծի նպատակն էր նպաստել ԵՊՀ ուսանողների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացմանը ծրագիր-առաջարկների պատրաստման վերաբերյալ՝ տալով նրանց տեսական եւ գործնական գիտելիքներ ու հմտություններ, խթանել հանրային խոսքի եւ վերլուծական, ֆոնդահայթայթման եւ ծրագրերի կառավարման հմտությունների զարգացումը։

IUnetworks-ը շատ է կարեւորում «Հեքեթոն» (Hackathon) ֆորմատի նախագծերը եւ առիթի դեպքում միշտ բաց է նման համագործակցության համար։

«Այսօր հեքեթոնը նորարարական միտքը խթանելու եւ նոր գաղափարներ մշակելու հիանալի միջոց է, եւ IUnetworks ընկերությունը միշտ պատրաստ է սատարել նման նախագծերին։ Մեր ընկերությունում նույնպես կազմակերպվում են հեքեթոններ, եւ մենք մեր փորձից ելնելով՝ կարող ենք վստահեցնել, որ նման միջոցառումները  համախմբում են ոլորտի երիտասարդ մասնագետներին եւ կյանքի կոչում ծնված գաղափարները փորձագետների աջակցությամբ», - ասել է IUnetworks ընկերության զարգացման գծով տնօրեն՝ Լեւոն Բաբայանը։ 

«Ծրագրային Հեքեթոն 2019»-ը շրջանակում ծրագրերը մշակվելու են հետեւյալ ուղղություններով՝

Ուսանողների իրազեկվածության եւ իրավագիտակցության մակարդակի բարձրացում;

Ոչ ֆորմալ կրթության զարգացում;

Շրջակա միջավայրի պահպանում;

Մշակութային ոլորտ;

Գիտակրթական ոլորտ;

Ռազմահայրենասիրական ոլորտ;

Սպորտային ոլորտ;

Միջֆակուլտետային եւ միջմասնագիտական համագործակցության ակտիվացում:

Հավելենք, որ նախագծի ավարտին հանձնաժողովի կողմից ընտրվել են լավագույն երեք ծրագրերը, որոնք կներկայացվեն ֆինանսավորման եւ կիրականացվեն:

IUNetworks-ը հանդես է գալի «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում՝ ի թիվս տասնյակ այլ ընկերությունների՝ հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կոմերցիոն անշարժ գույքի եւ վաճառքների ոլորտներում: «Գալաքսի» ընկերությունների խմբում խմբում աշխատում են ավելի քան 3000 աշխատակից։ Ընկերության հիմնական ուղղությունը ծրագրավորումն է, որն իր մեջ ներառում է պետական համակարգի ավտոմատացումը, «էլեկտրոնային կառավարություն» նախագիծը եւ հեռահաղորդակցության ոլորտում մասնավոր հատվածի հետ աշխատանքը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ