News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսօր ԱԺ ապրիլյան դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին կար հրավիրյալ, բայց քանի որ նա ՀՀ սահմաններից դուրս է գտնվում մենք քննարկեցինք եւ գտանք այն ձեւաչափը, որով շփում ենք ունենալու գնդապետ Հովհաննիսյանի հետ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Ինքը մեր կարեւոր հրավիրյալների շարքում է, նա ըստ էության առնչվում է 2016 թվականին մեր հետախուզության ոլորտին: Նա բավականին բարձր պաշտոն է զբաղեցրել մեր հետախուզության համակարգում: Հիմա էլ զբաղեցնում է շատ բարձր պաշտոն Հայաստանի սահմաններից դուրս, մեր շատ լավ սպաներից մեկն է,»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանը աջակցելու է հանձնաժողովի աշխատանքին, Քոչարյանը պատասխանեց. «Նորատ Տեր-Գրիգորյանին ես ցանկանում էի, որ գա, բայց նա մեկ ամսվա մեջ 3 անգամ փոխեց իր որոշումները: Ես ափսոսում եմ: Հետո նա նորից կապի էր դուրս եկել, որ պատրաստ է: Ինչ-որ մարդիկ ինչ-որ վախեր ունեն, մեր հարգարժան գեներալին հանդիպում են Մոսկվայում, կամ չեն հանդիպում, կամ զանգահարում են: Չկան վախեր, ամեն ինչ ուղղված է մեր երկիրն ու բանակն ուժեղացնելուն»:

Նա ընդգծեց, որ իրենք ունեն տասնյակ ժամերով տեսագրություններ, ամեն նյութի վրա աշխատում են. «Կարող է 5 ժամ լսենք եւ այնտեղ միայն մի դրվագ անհրաժեշտ լինի, որը չպետք է բաց թողնենք»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ