«Հայաստան» համահայկական հիմնադրամի ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնին այս պահին նվիրաբերվել է մոտ 2 միլիոն 635 հազար 439 դոլար։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը անցկացնում է ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնը՝ «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր եւ արեւ համայնքներին» խորագրի ներքո։
12-ժամյա համահայկական միջոցառման առաջին 4 ժամն այս տարի կանցկացվի Երեւանում, իսկ հաջորդ 8 ժամը կհեռարձակվի Լոս Անջելեսից։
«Հեռուստամարաթոն-2019»-ի ընթացքում հավաքված միջոցները կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման եւ արեւային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաեւ Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի եւ Շիրակ։ Ընդհանուր առմամբ հարյուրից ավել համայնքներ կդառնան ծրագրերի շահառուներ եւ կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ, անվճար ջեռուցմամբ ու էլեկտրաէներգիայով։