News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում     Հայաստանում Ճապոնիայի դեսպանության հետ ստորագրվել են   «Մեղրիի մանկապարտեզում արեւային էներգիայով ջեռուցող համակարգ տեղադրելու» եւ  «Ջուջեւան գյուղում խմելու ջրի մատակարարման»  դրամաշնորհային պայմանագրեր:  

Պայմանագրերը  ստորագրել են մի կողմից ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան, մյուս կողմից՝ Մեղրիի մանկապարտեզի տնօրեն Սյուզան Սարգսյանը եւ  «Զարգացման համայնքային կենտրոն»  ՀԿ  տնօրեն Հասմիկ Ազիբեկյանը: Ստորագրմանը ներկա են եղել  «Իմ քայլը» հիմնադրամի ներկայացուցիչները: 

ՀՀ ՏԿԵ  նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նախարար Սուրեն Պապիկյանի եւ նախարարության անունից ողջունել է դեսպանության ներկայացուցիչներին  եւ շնորհակալություն հայտնել Հայաստանում իրականացվող  թիրախային ծրագրերին ակտիվ մասնակցության համար:

Վ. Տերտերյանը կարեւորել է սահմանային երկու համայնքներում նախատեսվող ծրագրերը եւ վստահություն հայտնել, որ համագործակցության այն ձեւաչափը, որը դրված է ծրագրերի իրականացման հիմքում,  արդյունավետության առաջնային նախապայմաններից է լինելու, եւ հաջողություններ  է մաղթել հետագա աշխատանքներում:

Իր հերթին  ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան շնորհակալություն է հայտնել նախարարությանն աջակցության համար եւ ընդգծել   ծրագրերի իրականացման ընթացքում նախարարության հետ համագործակցության կարեւորությունը: 

Դեսպանը պատահական չի համարել  համայնքներին ուղղված  պայմանգրերի ստորագրումը նախարարությունում անցկացնելու նախաձեռնությունը,  քանի որ  Հայաստանի ապագան տեսնում է  համայնքային եւ տարածքային զարգացման, համայնքային ենթակառուցվածքների  բարելավման  մեջ:

«Մեղրիի մանկապարտեզում արեւային էներգիայով ջեռուցող համակարգ տեղադրելու» դրամաշնորհային ծրագիրը (51,154 ԱՄՆ դոլար)  իրականացվելու է« Իմ Քայլը»  հիմնադրամի նախաձեռնությամբ  եւ նպատակ ունի Մեղրիի միակ մանկապարտեզում տեղադրել արեւային էներգիայի համակարգ եւ ջրատաքացուցիչ: Համակարգը հնարավորություն կտա մանկապարտեզին խնայել էներգիա եւ ստանալ տարեկան 940-1050 դոլար եկամուտ՝ ավելցուկային էներգիան պետությանը վաճառելով:

«Ջուջեւան գյուղում խմելու ջրի մատակարարման»  դրամաշնորհային ծրագրով (68,382 դոլար) կլուծվի  Ջուջեւան գյուղում 135 տնային տնտեսությունների (600 բնակիչ) խմելու ջրի մատակարարման խնդիրը՝ Ջուջեւանից 3կմ հեռավորության վրա գտնվող բնական աղբյուրներից ջրավազան, ինչպես նաեւ գյուղից դեպի ջրավազան եւ ջրավազանից դեպի գյուղ ջրագծեր կառուցելու միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էփրիքոթ Կապիտալը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) գործընկերության համաձայնագրով ամրապնդում են կապերը
Այս համագործակցությունն արտացոլում է Հայաստանի կրթական համակարգի, ապագա մասնագետների պատրաստման մեջ ներդրում ունենալու մեր հանձնառությունը...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աննշան աճել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 24-ին, կազմել է…
Ստանդարտ սահմանել՝ նշանակում է թանկացնել ապրանքը, բայց թանկացնել ապրանքը, նշանակում է բարձրացնել դրա որակը. Փաշինյան
Ներկայացվել է, որ գործարանը ներառում է 2 հեկտար արտադրական տարածք՝ 2500 քմ պահեստային հատված, 1000 քմ սառնարանային տնտեսություն, 6000 քմ կաթի...
Արգենտինան ՀՀ ներդրումային կարևոր գործընկերներից է՝ 5-րդը մեր տնտեսության մեջ ներդրումների ծավալով. Պապոյան
Նախարարն իր ելույթում գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է...
«Կանայք գյուղատնտեսությունում». ՖԻՆՔԱ Հայաստանի՝ կանանց կարողությունների զարգացմանն ուղված հերթական նախագիծը
ՖԻՆՔԱ միջազգային ցանցը այս տարի նշում է իր 25-ամյա հաջող գործունեությունը Հայաստանում...
Անվճար նախագիծ․ Մոդուլեքս ընկերության վիկտորինան «Շինարարություն և ինտերիեր 2024» էքսպոյին
Շինարարական ոլորտին վերաբերող 5 հարցերին ճիշտ պատասխանած այցելուները ընկերության կողմից ստացան նվեր քարտ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ