News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարծում է, որ շվեդական կայքի ինչ-որ փաստաթղթերի հրապարակման արձագանքը, որոնք վկայում են Անկարայի կողմից Հայաստանի դեմ գործողությունների ծրագրի մշակման մասին, պետք է բխի առաջին հերթին հենց Թուրքիայից։ Դեկտեմբերի 2-ի մամուլի ասուլիսում նախարարն ասել է, որ չի կարող ոչ հերքել, ոչ հաստատել հրապարակումների իսկությունը։ «Կարիք չկա խոսելու, որ հարցը լուրջ մտահոգություն է առաջացնում, մենք կշարունակենք հետեւել։ Բայց առաջին արձագանքը պետք է լինի Թուրքիայից»,- ընդգծել է նախարարը։ Մեկնաբանելով Չավուշօղլուի հայտարարությունները Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի առիթով եւ մեղադրանքները նրա հասցեին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ դա տարօրինակ է թվում։ «Ամեն բան տեղի է ունեցել մեր աչքերի առջեւ։ Ոչ թե 100 տարի առաջ։ Մենք բոլորս ենք եղել վկաներ, այդ թվում եւ միջազգային հանրությունը։ Ամեն բան շատ թարմ է մեր հիշողության մեջ։ Ինչպես դա եղավ 10 տարի առաջ, եւ ինչպիսին եղավ դրան հաջորդող գործընթացը։ Սա այսօրվա պատմությունն է։ Եթե թուրքական պետության դեմքը ներկայացնող անձինք չեն բարդույթավորվում մեր օրերի պատմությունը խեղաթյուրելուց, պարտավորությունները եւ սեփական ստորագրությունը հարգելուց՝ ձախողման մեջ մեղադրելով ուրիշներին, ապա ակնհայտ է, թե ինչու են 100-ամյա վաղեմության իրադարձությունները խեղաթյուրվում, արվում վերանայելու առաջարկություններ, առաջարկում են ստեղծել պատմաբանների հանձնաժողով։ Սա, ոչ ավելի, ոչ պակաս՝ նշանակում է առաջարկել համաձայնել ժխտմանը»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի դիրքորոշման մեջ հակասություններ չկան։ «Մենք ասել ենք, որ համաձայն ենք կարգավորել հարաբերություններն առանց պայմանների։ Բայց դրա համար 2 կողմ է հարկավոր։ Իսկ նրանց քաղաքականությունն աշխատում է այլ ուղղությամբ։ Թուրքիայի սպառնալիքը  դրսեւորվում է նրա քաղաքականության, գործողությունների եւ հռետորաբանության մեջ։ Այն, ինչ տեղի է ունենում մեր աչքերի առջեւ՝ շարունակվող շրջափակումը, կարգավորման ցանկության բացակայությունը, Ադրբեջանին անվերապահ ռազմական աջակցությունը  ղարաբաղյան հակամարտության համատեքստում, այս ամենն ընդհանուր առմամբ արտացոլում է «Հայաստանի անվտանգության սպառնալիք» արտահայտության իմաստը։ Ինչ վերաբերում է Ցյուրիխյան արձանագրություններին, ապա դրանցից հրաժարվել է Թուրքիան»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ