News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ճանապարհորդությունների մասին Condé Nast Traveler ամսագիրը Հայաստանն ընդգրկել է 2020 թվականի 20 թոփ ուղղությունների մեջ:

Աղբյուրի համաձայն՝ «Հայաստանը հաջորդ տարի ամենաքննարկվող ուղղություններից մեկը դառնալու ճանապարհին է»:

Հեղինակները նշել են այն փաստի կարեւոր նշանակությունը, որ 2020 թվականից Ryanair ավիաընկերությունը սկսելու է թռչել Հայաստան:

«Երկրի տարածքի 16 տոկոսն ընդգրկող Սեւանա լիճը հոյակապ տեսարան է Կովկասյան լեռների խիստ նախալեռների ֆոնին, որը թույլ է տալիս թարմանալ ամառային շոգ ամիսներին»,- նշված է հոդվածում:

Երկրի հյուսիսում է գտնվում Դիլիջանի ազգային արգելոցը՝ փարթամ անտառային արգելոց, որտեղ բնակվում են լուսաններ, արջեր եւ գայլեր, հավելում են հեղինակները:

Նշենք, որ վարկանիշի մեջ են մտել նաեւ Բաիյան (Բրազիլիա), Բոթսվանայի աղի լճերը, Կանադական Արկտիկական արշիպելագը, Կանարյան կղզիները (Իսպանիա), Կոպենհագենը (Դանիա), Դոմինիկան, Դուբայը, Էլ Չալտենը (Արգենտինա), Գայանան, Մեցը (Ֆրանսիա), Մոկփհոն (Հարավային Կորեա), Նեշվիլը, Օկինավան (Ճապոնիա), Ռուանդան, Սլովենիան, Շրի Լանկայի հարավային ափերը եւ Հարավարեւելյան Ավստրալիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ