News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Տերտերի գործով» դատապարտվածների ու քննության ընթացքում զոհվածների ընտանիքների անդամները այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Ադրբեջանի արդարադատության նախարարության առջեւ։

Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, ակցիայի մասնակիցները պահանջել են արդարացնող հիմքերով ազատ արձակել դատապարտվածներին եւ հետմահու արդարացնել քննության ընթացքում զոհվածներին՝ նրանց տալով «շեհիդի» կարգավիճակ։ Ոստիկանությունը, հակառակ սովորության, չմիջամտեց ակցիային, այլ միայն հետեւում էր տեղի ունեցողին։ Իրավապահները չխոչընդոտեցին նաեւ ակցիայի բանաձեւի հռչակմանը։

2017 թվականի մայիսի 7-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, Պետական անվտանգության ծառայությունը, պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունները  տեղեկացրին մի խումբ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ձերբակալման մասին՝ հօգուտ Հայաստանի հատուկ ծառայությունների լրտեսության պատճառով։ Դատախազությունը քրեական գործ հարուցեց ՔՕ 274 հոդվածով (պետական դավաճանություն)։ Կալանավորվածները դատապարտվեցին տարբեր ժամկետներով ազատազրկումների։ Բայց շուտով հայտնի դարձավ, որ հետաքննության ընթացքում 8-ից ոչ պակաս կասկածյալ սպանվել է կտտանքների հետեւանքով։ Ավելի ուշ չորս սպանված արդարացվեց, իսկ նրանց դեմ մեղադրանքներ սարքած քնիչները ստացան 7 տարվա ազատազրկում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Ամենաշատ