News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արարատի մարզի Սիս գյուղում  2,4 կմ ճանապարհ է ասֆալտապատվել, եւս 7,3 կմ ասֆալտապատվելու է գյուղի շարունակությունը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Արարատի մարզի Սիս գյուղում լրագրողների  հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Դա, ըստ նրա, վերաբերում է երեք գյուղի ճանապարհների եւ նախատեսվում է իրականացնել 2021 թվականին. «Ինչու 2021 թվականին, որովհետեւ 2020 թվականի նախագծերն այս ամիս արդեն կստանանք, կամփոփենք: Խոսքը այն 500 կմ ճանապարհի մասին է, որը մենք խոստացել ենք»:

Նախարարը հավելեց, որ գյուղական գրունտային ճանապարհների վերանորոգման նոր տեխնոլոգիա կա. «Հիմա գրունտով կարողանում են ստանալ արդիական ճանապարհ, որը գրեթե չի տարբերվում ասֆալտից, բայց հայաստանյան գրունտը պարզվեց, չունի այն ամրությունը, որն ունի, օրինակ, ռուսաստանյան գրունտը: Դրա համար որոշեցինք, որ ասֆալտով կանենք, որը փորձվել է եւ շատ ավելի ամուր է»:

Նա անդրադարձավ նաեւ ասֆալտապատման որակին. «Եկեք անկեղծ լինենք, ամեն ինչ կախված է մեր եւ ձեր հետեւողականությունից: Մենք մեր կողմից փորձում ենք ամեն ինչ ամենաբարձր մակարդակով իրականացնել: Պիտի կարողանանք նոր կադրերով համալրենք մեր շարքերը, արդիականացնենք ճանապարհաշինության ձեւը, որակը: Ընդհանրապես, բովանդակությունը պետք է փոխվի եւ մենք հիմա այդ ուղղությամբ աշխատում ենք: Առաջիկայում նախատեսում ենք նաեւ լաբորատորիաներ ունենալ ՀՀ անցակետերում, որպեսզի այն բիտումը, որ ներկրվում է Հայաստան, որը նաեւ ասֆալտի հիմնական հատվածն է, որպեսզի որակը ստուգենք եւ որեւէ մեկը չկարողանա խաբել երեւէ կապալառուի»,-ընդգծեց Պապիկյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանում բիտումի արտադրություն չկա, հիմնականում ներմուծվում է Իրանից, հիմա բանակցում են նաեւ ռուս գործընկերների հետ, քանի որ ռուսական բիտումի որակը մի փոքր ավելի բարձր է»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ