News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն ընդունել է Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավթանդիլ Ալիբաեւի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ղրղզստանի ազգային վիճակագրական կոմիտեի փոխնախագահը, երկրի նախագահի գրասենյակի, կառավարության աշխատակազմի եւ Ղրղզստանում ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակիցները։

Ղրղզստանի պատվիրակությունը Երեւան է ժամանել՝ մասնակցելու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված  եւ դեկտեմբերի 2-ից 5-ն  ընթացող աշխատաժողովին, որը նվիրված է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին եւ կամավոր Ազգային զեկույց ներկայացնելու գործընթացին եւ նախատեսված է Հայաստանի ու Ղրղզստանի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների համար։

Ավթանդիլ Ալիբաեւը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար եւ նշել, որ պատվիրակությունը ցանկանում է ծանոթանալ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրագործման եւ կամավոր Ազգային զեկույցի պատրաստման գործընթացում Հայաստանի փորձին եւ ներկայացնել իրենցը։ Ղրղզստանի էկոնոմիկայի փոխնախարարը հույս է հայտնել, որ հանդիպումը երկուստեք օգտակար եւ արդյունավետ կլինի։

Ավագ Ավանեսյանը հյուրերին ծանոթացրել է նշված ուղղությամբ Հայաստանում իրականացվող աշխատանքներին, գործընթացի համակարգման կառուցվածքին, էկոնոմիկայի նախարարության գործողություններին։ Այնուհետեւ նա պատասխանել է հյուրերին հետաքրքրող հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են գերակայությունների ընտրությանը, մոնիտորինգի իրականացմանը, աշխատանքային խմբերի գործունեությանը, գործարար համայնքի եւ հասարակության տարբեր շերտերի հետ փոխգործակցությանը։

Կողմերը մտքեր են փոխանակել աշխատանքի արդյունավետության բարձրացման վերաբերյալ եւ պայմանավորվել շարունակել փոխգործակցությունը՝  տեղեկատվություն փոխանակելով գործընթացի մասին եւ կիսվելով հաջողված փորձով։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ