News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանին ստիպում են լեգալացնել Ղարաբաղից այսպես կոչված ադբեջանցի փախստականներին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 5-ին ասաց «Ադեկվադ» հասարակական կազմակերպության նախագահ Կոնստանտին Տեր-Նակալյանը։

Նրա խոսքով՝ թե՛ հայկական իշխանությունները, թե՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ըստ էության, համաձայնել են այն պայմանին, որը հայկական կողմի համար նշանակում է կապիտուլյացիա։

«Եթե դրան գումարենք Լավրովի Բաքվում ներկայացրած բանաձեւը, ապա դա էլ ավելի շատ խնդիրներ է ստեղծում։ Ինչո՞ւ ոչ ոք չի ասում, թե ինչ 5 կողմերի մասին է խոսքը։ Չորս կողմ հանդիսանում են Հայաստանը, Արցախը, Ադրբեջանը եւ ԵԱՀԿ ՄԽ-ն։ Հինգերորդ կողմը ո՞վ է։ Կարելի՞ է արդյոք եզրակացնել, որ Ալիեւին հաջողվել է լեգալացնել Արցախի այսպես կոչված ադրբեջանցի փախստականներին։ Եթե այո, ապա դա ամենագլխավոր ձախողումն է բանակցային գործընթացում մեզ համար»,- նշել է նա։

Տեր-Նակալյանը մտահոգություն է հայտնել նաեւ այն առումով, որ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն ասում բանակցությունների արդյունքների մասին, իսկ հետո կպարզվի, որ ձեռք են բերվել պայմանավորվածություններ լրագրողների այցելությունների մասին, հայկական պատվիրակության Բաքու կատարելիք ուղեւորության մասին եւ այլն։

«Բացի այդ, զորքերի կառավարման նույն մեթոդների կիրառումը հակամարտության սրման ժամանակ կարող է հանգեցնել նաեւ պարտության մարտադաշտում»,- նշել է նա։

Տեր-Նակալյանն ընդգծել է երիտասարդության նախաձեռնած ակցիաների կարեւորությունը, քանի որ դրանք ավելի են բացում հասարակության աչքերն այն բանի վրա, թե ինչ անտաղանդ ուժ է եկել իշխանության։

Հիշեցնենք, որ Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական 26-րդ համաժողովի շրջանակում դեկտեմբերի 4-ին տեղի էր ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Սթեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ ու ջանքերով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ