News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հայաստանի Վերաքննիչ դատարանում քննվում է երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը: Նախագահում է դատավոր Մխիթար Պապոյանը:

Նիստը սկսվեց դատախազ Գեւորգ Բաղդասարյանի ներկայացրած դատավորի ինքնաբացարկի մասին միջնորդությամբ: Դատախազը կասկածի ենթարկեց դատավորի օբյեկտիվությունը: Նրա խոսքով՝ խոսքը ներքին գործոնների մասին է, այնպիսի հանգամանքների, որոնք վերաբերում են իր՝ դատավորի օբյեկտիվությանը, իսկ արտաքին գործոնները կասկածի տակ են դնում դատավորի որոշումը եւ հակառակի երաշխիքներ չկան: Դատախազը վկայակոչեց ընթացիկ տարվա մայիսին լրատվամիջոցների հրապարակումը՝ դատավորի կողմից հաղորդում ներկայացնելու մասին: Խոսքը ոմն Արտակ Գալստյանի հրապարակման մասին է՝ դատավորի մասնակցության վերաբերյալ կալանքից Քոչարյանին ազատելու միջնորդության նախապատրաստմանը: Դատավոր Պապոյանն ավելի ուշ հերքել էր իր մասնակցությունը եւ հաղորդում էր ներկայացրել հանցագործության՝ զրպարտության մասին: Գործը քննվում է:

Տուժող կողմի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը միացավ միջնորդությանը եւ ասաց, որ կասկածում է դատավորի օբյեկտիվությանը, քանի որ նա դատավոր Ալեքսանդր Ազարյանի ընկերն է: Մխիթար Պապոյանը ի պատասխան՝ Սաֆարյանին տեղեկացրեց, որ ինքն իսկապես Ազարյանի ընկերն է, ինչն ամենեւին չի նշանակում դատական գործերին նույնական մոտեցում:

Տուժող կողմի մյուս ներկայացուցիչների նախատինքին հնարավոր ոչ օբյեկտիվության մասին՝ Պապոյանն ընդգծեց, որ եղել եւ մնում է անկախ դատավոր:

Փաստաբան Հայկ Ալումյանը բողոք հայտնեց՝ նշելով, որ այս միջնորդությունը ըստ ձեւի եւ ըստ էության պահանջ է փոխանցել դատավոր Արմեն Դանիելյանին: Միջնորդությունն անհիմն է եւ լի է մեծաթիվ սխալներով, նշեց փաստաբանը: Դատախազ Բաղդասարյանը վրդովվեց իր միջնորդության գրագիտության վերաբերյալ գնահատականի պատճառով, ինչին դատավոր Պապոյանը նշեց, որ նման գնահատական չի եղել, այլապես ինքը թույլ չէր տա փաստաբանին շարունակել: Դատախազն իր կարծիքը չփոխեց, սակայն Հայկ Ալումյանը նախընտրեց հետին թվով իր ելույթից հանել «անգրագետ» արտահայտությունը:

Փաստաբանը շեշտեց, որ եթե հիմք ընդունենք ամենքին անհայտ «Արտակի» հրապարակումը, ապա երկրում դատավորներ չեն մնա: «Ինչպես կարելի է օրենքը հասցնել նման մեկնաբանման եւ դեռ հղում կատարել օրենքին: Համանման մեխանիզմները չվերածենք շանտաժի եւ մանիպուլյացիայի գործիքակազմի»,- ընդգծեց փաստաբանը:

Փաստաբան Արամ Օրբելյանը հիշեցրեց, որ դատախազի հիշատակած գործը վերաբերում է դատավորի նկատմամբ զրպարտությանը եւ այսօր քննվող բողոքի հետ ոչ մի կապ չունի: Իրավաբան Արամ Վարդեւանյանը նշեց, որ դատախազը սխալ է մեկնաբանում ՄԻԵԴ որոշման դրույթները: «21-րդ դարում համացանցը, լինելով տեղեկատվության հզոր աղբյուր, միաժամանակ մեծ թվով զրպարտություն եւ վիրավորանքներ է կրում: Վստահ եղեք, «Ֆեյսբուքում» մեծ թվով զրպարտություն կա ոչ միայն դատավորների, այլեւ դատախազների ու փաստաբանների վերաբերյալ, պատկերացրեք՝ ինչ կստացվի, եթե յուրաքանչյուր զրպարտություն դառնա բացարկի «հիմք»»,- նշեց Վարդեւանյանը:

Փաստաբան Ռուբեն Սահակյանը նշեց, որ կասկածելի է, թե ինչու զրպարտության գործը դեռեւս չի ավարտվել: «Եթե դատարանը միջնորդությունը բավարարի, մեզ մոտ կարծիք կառաջանա, որ դա հատուկ է արվում, որ Դուք այս գործը չքննեք»,- նշեց Սահակյանը: Փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ չի կարելի կոնկրետ գործի սուբյեկտիվ շահերից ելնելով՝ խորացնել դատավորների վարկաբեկման գործընթացը: «Միջնորդությունը հերթական դատավորից ազատվելու գործիք է, որը կարող է անկանխատեսելի որոշում կայացնել»,- նշեց փաստաբան Խուդոյանը:

Կրկին ձայն խնդրելով՝ Հայկ Ալումյանը նշեց, որ Քոչարյանի գործին ցանկանում են «կապակցել» երկու երիտասարդների գործը, որոնք կալանավորվել են դատավոր Աննա Դանիբեկյանին հաղորդման հիման վրա: «Համանման իրավիճակ է: Էլ ավելի կենտրոնացված: Բայց դատախազներն այս հիմնավորմամբ դատավոր Դանիբեկյանին ինքնաբացարկ չեն ներկայացնում, քանի որ նրա որոշումները կանխատեսելի են»,- նշեց փաստաբանը: Այս հայտարարությունը հարուցեց դատախազի վրդովմունքի հերթական նոպան: Դատավորը նրան կանգնեցրեց՝ նախազգուշացնելով, որ չի կարելի փաստաբանին ընդհատել: «Դուք անգամ ինձ թույլ չեք տալիս մինչեւ վերջ ասելիքս ասել»,- նշեց դատավորը:

«Այսպիսով, դա պատճառ չէ, այլ բացարկի առիթ»,- շարունակեց Ալումյանը:

Ռոբերտ Քոչարյանը միացավ փաստաբանների կարծիքին՝ հավելելով, որ ինչպես նշեց Ալումյանը, սա գործիք է, որը կարող են սկսել օգտագործել երկու կողմերն էլ: «Իմ կողմնակիցները կարող են օգտագործել դատախազների, դատավորների դեմ: Հակառակ կողմը կսկսի կարծիք հայտնել դատավորների մասին: Բայց սա միակողմանի գործիք է, քանի որ սա քննչական մարմինների գործիքակազմն է, եւ այս գործիքակազմը կարող են օգտագործել հեղինակություն ունեցող դատավորների դեմ նրանց հեռացնելու համար: Անհրաժեշտ է թույլ չտալ այդպիսի պրակտիկայի ստեղծումը»,- շեշտեց Ռոբերտ Քոչարյանը:

Դատախազ Բաղդասարյանը կտրականապես չհամաձայնվեց կարծիքին, որ սա անցանկալի դատավորներից ազատվելու նպատակով սադրանք է: Դատախազն ընդգծեց, որ անձամբ ինքը ցանկալի եւ անցանկալի դատավորներ չունի: «Խոսում ենք օբյեկտիվ մոտեցման մասին: ՄԻԵԴ-ն նախատեսում է դատավորի օբյեկտիվության կասկածի հիմքերի առկայություն՝ անկախ նրա վարքագծից»,- նշեց դատախազը: Նա միաժամանակ չհամաձայնվեց դատավոր Պապոյանի վերաբերյալ զրպարտության գործի եւ դատավոր Դանիբեկյանի հաղորդման հիման վրա գործի համեմատությանը:

«Եթե դատարանը համաձայնվի միջնորդությանը, եզրակացությունները շատ հեռուն գնացող կլինեն»,- նախազգուշացրեց Հայկ Ալումյանը:

Նախորդ նիստը հետաձգվել էր այն պատճառով, որ առաջին ատյանի դատարանի փոխանցած փաստաթղթերի փաթեթը ամբողջական չէր: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բողոքարկում են նախկին նախագահին գրավով ազատելու միջնորդության մերժման մասին առաջին ատյանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ