News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 28
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Անկարան իրեն իրավունք է վերապահում շարունակել «Խաղաղության ակունք» գործողությունը Սիրիայում։ Այս մասին ճեպազրույցում լրագրողներին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Ակսոյը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք իրավունք են վերապահում շարունակել «Խաղաղության ակունք» գործողությունը, եթե Ռուսաստանն ու ԱՄՆ-ը չկատարեն հուշագրերի շրջանակներում իրենց պարտավորությւունները։ Մենք չենք կարող հեռանակ Սիրիայից այնքան ժամանակ, քանի դեռ անվտանգության գոտին չի մաքրվել ահաբեկիչներից»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Անկարան հայտարարել էր Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու նպատակով «Խաղաղության ակունք» գործողության անցկացման մասին։ Այն պետք է պաշտպանական գոտի դառնա թուրքական սահմանի համար։ Այդ շրջան, ըստ Անկարայի մտադրության, Թուրքիայից կարող են վերադառնալ սիրիացի փախստականները։ Դամասկոսը գործողությունն ագրեսիա է համարել, համաշխարհային հանրությունը դատապարտել է Անկարային։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել