News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 22
USD
478.9
EUR
531.24
RUB
7.73
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Վիենայում դեկտեմբերի 6-ին կայացել է գերմանական KfW բանկի մասնակցությամբ գործող գերմանահայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են KfW բանկի հետ իրականացվող ընթացիկ ծրագրերի կատարողականներն ու վերջիններիս հնարավոր զարգացումները՝ վերականգնվող էներգետիկայի, բնակարանային ֆինանսավորման ոլորտներում (հիփոթեքային շուկայի զարգացման համար) և գյուղատնտեսության և ՓՄՁ զարգացման ֆինանսավորման համար ծրագրերի կատարման ընթացքը:

Կենտրոնական բանկից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ավարտին ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ու KfW բանկի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկան ստորագրել են երեք նոր վարկային համաձայնագիր՝ 60 մլն եվրո ընդհանուր գումարով: Համաձայնագրերից մեկը, 20 մլն եվրո գումարով, վերաբերում է «Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորում» ծրագրի հերթական փուլին: Հաջորդ համաձայնագիրը «Հայաստանի բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացման» ծրագրի հերթական փուլի մեկնարկն է՝ 20 մլն․ ԵՎՐՈ գումարով: Երրորդ համաձայնագիրը «Վերականգնվող էներգետիկայի խրախուսում» ծրագրի հերթական փուլի իրականացման և այս ոլորտում ներդրումների խրախուսման նպատակով է և դարձյալ կազմում է 20 մլն եվրո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ