News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, 1 ժամվա ընթացքում 2 դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 02:45-ի սահմաներում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի, մեջքի հատվածում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Քանաքեռ 6 –րդ փողոցի բնակիչ, 20-ամյա Սամվել Ս.-ն է, որը հիվանդանոց է տեղափոխվել «Հաղթանակ» զբոսայգում դանակահարության հետևանքով: Նույն օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում, Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից դարձյալ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի թափանցող վերք դեպի որովայն, կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը, որն, ըստ բժիշկների հայտարարության՝ ի վիճակի չէ բացատրություն տալու կատարվածի մասին, Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակիչ, 27-ամյա Իշխան Ս.-ն է, որը վնասվածքը ստացել է դանակահարության հետևանքով: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ամենաշատ