News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Twitter միկրոբլոգում ամենաքննարկվող թեման այս տարի եղել է Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը, որը տեղի ունեցավ ապրիլի 15-ին։ Երկրորդը «Ռեյվի դարաշրջանի սկզբի» մասին հեշթեգն էր, որը խորհրդանշում է Ճապոնիայում կայսեր փոփոխությունը։ Երրորդ տեղում Վենեսուելան է, որտեղ տարեսկզբին տեղի ունեցան զանգվածային բողոքներ, տեղեկացնում է ռադիո Sputnik-ը։

Քննարկված են եղել նաեւ բրեքզիթի, Հագիբիս թայֆունի, Ամազոնիայի հրդեհների, Հոնկոնգի, կլիմայական բողոքների թեմաները, նորզելանդական Քրայսթչերչի ահաբեկչությունը եւ դեմոկրատների նախընտրական բանակռիվներն ԱՄՆ-ում։

2019-ին ամենաքննարկվող անձինք են եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նրա նախորդ Բարաք Օբաման եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։

Սերվիսի օգտատերերը սերիալներից  ամենից շատ քննարկել են «Գահերի խաղը», երկրորդ տեղում է «Շատ տարօրինակ բաները», հետո՝ «Սիմփսոնները»։ Ֆիլմերի մեջ ամենից շատ քննարկվել է «Վրիժառուներ. վերջաբանը»։

Երաժիշտների մեջ առաջինը հարավկորեական BTS խումբն է, հետո՝ ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեն եւ ռեփեր Դրեյքը։

Ռեպոստների թվով ամենատարածվածը հավի ձվի լուսանկարն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ