News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին ասել է, որ աշխարհի ամենահարուստ երկրները չկարողացան «իրենց մեծի պես պահել», որպեսզի հասնեն գլոբալ տաքացումը հաղթահարելու նպատակին։

Քերին ասել է, որ G20-ի երկրները հետ են մնում արտանետումների կրճատման եւ աղքատ երկրների հանդեպ ֆինանսական պարտավորությունների հարցում, գլոբալ կլիմայական գործողությունների բարձր սանդղակ սահմանելու փոխարեն։ «Բեռը զգալի չափով ընկնում է «քսանյակի» վրա, որը պետք է իրեն մեծի պես պահի, ինչպես վայել է մեծ երկրներին»,- ասել է Քերին Reuters գործակալությանը Մադրիդում, ԱՄՆ կլիմայի վերաբերյալ բանակցությունների շրջանակում։

Այն դեպքում, երբ Թրամփի վարչակազմը սկսել է կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից դուրս գալու գործընթացը, տասնյակ ամերիկյան քաղաքապետեր եւ ընկերությունների տնօրեններ ներկա էին Մադրիդի միջոցառմանը։

Նյու Յորքի նախկին քաղաքապետ եւ դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Մայքլ Բլումբերգը երեքշաբթի եկել է Մադրիդ՝ փորձելով համոզել մյուս երկրներին, որ Միացյալ Նահանգները նախկինի պես առաջատարն է կլիմայի փոփոխության դեմ պայքարում՝ չնայած վարչակազմի որոշմանը։

«Մենք ցանկանում ենք, որպեսզի աշխարհն իմանա, որ ամերիկացիները շարունակում են առաջատար լինել կլիմայի փոփոխության դեմ պայքարում, անգամ չնայած այն բանին, որ Սպիտակ տունը ժխտում է դա»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ