News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Ես կարծում եմ՝ իզուր են մեծամասնության կոչերը ընդդիմությանը՝ քվեարկել կողմ այս նախագծին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12–ին, ԱԺ–ում իր ելույթում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով նոր վարկ վերցնելու վերաբերյալ ընդդիմության հնչեցրած քննադատություններին։

«Որպես կանոն ընդդիմությունը կողմ չի քվեարկում նման օրինագծերին։ Իհարկե, կան բացառություններ։  Բյուջեին, կառավարության ծրագրին, վարկային համաձայնագրերին։ Վաղը որ մենք էլ ընդդիմություն լինենք, մենք էլ ենք նույնը անելու։  Վերնագիրը վարկային համաձայնագիր է, ընդդիմությունը պետք է քլնգի։  Այս վարկային համաձայնագրերը, որքան էլ տնտեսագիտության հետ կապ ունեն, սակայն սրանք քաղաքական են։  Մեր գործերն այնքան լավ են, որ մեզ առաջարկում են էժան փող։ Մենք այնպիսի առաջընթացներ են արձանագրել տարբեր բարեփոխումների գծերով, մեր երկրի վստահությունը, կայունությունը, կանխատեսելիությունը միջազգային գործընկերների համար այնքան է աճել, որ իրենք գիտեն, որ մենք իրենց պարտք են փող 5 տոկոսով, իրենք մեզ առաջարկում են 1.6 տոկոսով։  Թվերը պայմանական եմ ասում։ Իրենք գիտեն, որ մենք այդ էժան փողը բերելու ենք դնենք տնտեսության մեջ, նոր ենթակառուցվածքներում։ Աշխուժացնենք տնտեսությունը։ Եվ այն մյուս միջոցներից տանելու ենք իրենց 5 տոկոսանոց վարկը փակենք։ Սա ակնհայտ շահավետ տարբերակ է Հայաստանի համար։ Թող վեր կենան տնտեսագետներն ու ասեն, թե պարոն Միրզոյան՝ սխալ ես ասում։  Եվ հիմա հրաժարվել այս առաջարկից, ուղղակի աբսուրդ է, մոռացեք բոլոր տնտեսական փաստարկները, քաղաքական հարց է։ Ընդդիմությունն էլ պիտի ասի՝ լավ չի, ասում ա ՝ լավ չի»։

Հիշեցնենք, որ ԱԺ–ն այսօր համաձայնություն տվեց Ասիական բանկից 36. 5մլն եվրոյի գումարի չափով վարկ վերցնելու մասին համաձայնագրին։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ