News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 01
USD
506.4
EUR
606.82
RUB
6.65
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն ստիպված էր անձամբ միջամտել, որպեսզի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) տար 115 մլն դոլար տնտեսական օգնությունը Լիբանանին մեկամսյա ձգձգումից հետո։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով չորս աղբյուրի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրանց տվյալներով՝ Լիբանանին ամերիկյան օգնության ձգձգումը արտոնել էր USAID փոխտնօրեն Բոնի Գլիկը Մերձավոր Արեւելքի գծով Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրեն Վիկտորյա Քոութսի հետ խորհրդակցությունից հետո։ Պոմպեոն հինգշաբթի զանգահարել է Գլիկին եւ կարգադրել տրամադրել հերթական տրանշը Լինանանին տնտեսական զարգացման համար։

Գործակալությունը հիշեցնում է, որ նոյեմբերի սկզբին նման իրավիճակ տեղի ունեցավ 105 մլն տրանշի հետ կապված, որոնք նախատեսված էին Լիբանանի անվտանգության կարիքների համար։ Նման ձգձգումները, հրապարակման համաձայն, պայմանավորված են ԱՄՆ վարչակազմի մի շարք աշխատակիցների կոշտ դիրքորոշմամբ, որոնք անհանգիստ են շիական «Հեզբոլլահ» կուսակցությունում (ԱՄՆ-ում համարվում է ահաբեկչական կազմակերպություն) լիբանանյան կառավարության աճող դերից։  Ինչպես տեղեկացրել է Naharnet լրատվական պորտալը, Լիբանանի նոր կառավարությունը կազմված կլինի 24 նախարարներից, պետնախարարն է Մուհամեդ Ֆնեյշը, որը ներկայացնում է «Հեզբոլլահը»։

Bloomberg-ը կարծում է, որ տրանշի հատկացման ձգձգումների թեման ակտուալ է Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հուլիսյան հեռախոսազրույցի ֆոնին, որն իմփիչմենթի առիթ հանդիսացավ Սպիտակ տան ներկայիս տիրոջ հանդեպ։ Ինչպես կարծում են ԱՄՆ նախագահի քաղաքական ընդդիմախոսները, Թրամփը փորձել է համոզել Զելենսկուն հետաքննություն սկսել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի դեմ՝ Կիեւին ֆինանսական եւ ռազմական օգնության դիմաց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել