News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ տասնամյակներ շարունակ Հայաստանի դեմ ակտիվ տեղեկատվական պատերազմ է ընթանում, որն ի թիվս այլոց՝ հետապնդում է Հայաստանից եւ Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու նպատակ: Այս մասին դեկտեմբերի 13-ին հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը՝ ելույթ ունենալով Երեւանում ընթացող «Լազարյան ակումբի» նիստում:

Նրա խոսքով՝ պատերազմը վարվում է լրատվամիջոցներով, տարբեր կարգի համացանցային պորտալներով եւ համացանցային հեռուստատեսությամբ: «Տասնյակ տեղեկատվական պորտալներ եւ համացանցային ալիքներ, որոնք ֆինանսավորվում են Սորոսի հիմնադրամի կողմից, ծառայում են Ռուսաստանին հրեշ դարձնելու միանգամայն որոշակի նպատակի, հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հիմքերի սասանմանը եւ Ռուսաստանին դուրս մղելու համար նախադրյալների ստեղծմանը»,- հայտարարեց Գեղամյանը

Նախկին պատգամավորը տեսնում է այն բանի նախադրյալները, որ օգտագործելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորված լինելը, Ռուսաստանի հարավային փորատակում, Հայաստանում եւ Արցախում իրավիճակի ապակայունացման համար կարող են խաղարկել իրանական քարտը: «Հարցը հենվում է գլխավոր նպատակի վրա՝ Իրանի 105 կիլոմետրանոց սահմանի վրա: Մեր անդրօվկիանոսյան գործընկերները արնածոր քթերով փորձում են անկայության իրադրություն ստեղծել եւ օգտվելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահի մանդատից՝ խաղաղապահներ մտցնել, բնականաբար՝ ՆԱՏՕ-ի»,- կարծում է Արտաշես Գեղամյանը:

Երրորդ մտահոգիչ փաստը Թուրքիայի 3-րդ հետեւակային բանակում սպառազինության մեծացումն է, որի զորամասերը տեղակայված են Նախիջեւանում: Ռուսաստանին ահաբեկչության հովանավոր ճանաչելու մասին ԱՄՆ Սենատի բանաձեւի համատեքստում նախկին պատգամավորը սադրանքներ է կանխատեսում թուրք-հայկական եւ ադրբեջանա-հայկական սահմաններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքուն ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջում է Հայաստանում գտնել երբեւէ գոյության չունեցած «ադրբեջանական մշակույթի» հետքերը
Դիմումի հեղինակներն անամոթաբար պնդում են, որ «ադրբեջանցիները ամբողջությամբ վտարվել են Հայաստանից․․․
Ադրբեջանը մերժել է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ռուսական տարբերակը․ ՀՀ ԱԳ նախարար
Այժմ կողմերը բանակցում են մի տարբերակի շուրջ, որը ենթադրում է միջազգային մեխանիզմների ստեղծում․․․
Լեռնային Ղարաբաղն անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի հետ. Մարուքյան
Ավելին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր պատմությամբ ավելի հին է, քանի ԽՍՀՄ փլուզումը, մինչդեռ թվարկված միավորների հակամարտությունները ծագել են ԽՍՀՄ փլուզումից հետո...
Հայաստանում իշխանափոխությունը թույլ կտա վերադառնալ ինքնորոշման իրավունքի սկզբունքի քննարկմանը. Աբրահամյան
Բացի այդ, ըստ նրա, միջազգային դերակատարները քաջ գիտակցում են, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը...
Արցախի արտգործնախարարը կողմ է արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսմանը
Պատասխանելով Ֆրանսիայի դերի մասին հարցին՝ նախարարը նշել է Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը հասնելու․․․
Ադրբեջանի հետ լիարժեք ձեւաչափով երկխոսություն հնարավոր է միայն միջազգային ձեւաչափով․ Արցախի արտգործնախարար
Նախարարը հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմից հետո ՌԽԿ-ի միջնորդությամբ ադրբեջանական կողմի հետ․․․
Ամենաշատ