News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Երևանում այսօր՝ դեկտեմբերի 13-ին, տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի 8-րդ նիստը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, ԱՊՀ մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի նախագահ Վաչե Տերտերյանը ողջունել է խորհրդի անդամներին Հայաստանում և նշել, որ արդեն երկրորդ անգամ նիստի անցկացումը Հայաստանում լավ խթան է անձնական և աշխատանքային մակարդակում նոր կապեր ստեղծելու և հներն ամրապնդելու համար:«Մենք կարևոր նշանակություն ենք տալիս այս համագործակցությանը, որովհետև սա լավ հնարավորություն է խորհրդի անդամ երկրների միջև միջտարածաշրջանային ակտիվ գործակցություն ծավալելու և համագործակցության աշխարհագրությունն ընդլայնելու համար»,-իր խոսքում նշել է Վ. Տերտերյանը: ՏԿԵ նախարարի տեղակալն առաջարկել է այս հարթակն օգտագործել համագործակցության նոր գաղափարներ քննարկելու և կյանքի կոչելու համար:

ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչ Օլգա Պրոսկուրյակովան իր հերթին դրական է գնահատել խորհրդի աշխատանքները՝ ընդգծելով, որ խորհուրդն իր գործունեության ընթացքում մշակել է համագործակցության զարգացմանն ուղղված բազմաթիվ կարևոր փաստաթղթեր:

Խորհրդի նիստում ներկայացվել են տեղեկություններ ԱՊՀ մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքների, մինչև 2020թ. ընկած ժամանակահատվածում համագործակցության հայեցակարգի և միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ, քննարկվել են միջտարածաշրջանային կապերի ամրապնդման համատեքստում առևտրաարդյունաբերական պալատների գործունեությանը վերաբերող և մի շարք այլ հարցեր: Խորհրդի նիստում ի գիտություն է ընդունվել ներկայացված տեղեկատվությունը:

Նիստի արդյունքներով անդամ երկրները ստորագրել են արձանագրություն, հավանություն է տրվել խորհրդի 9-րդ նիստը Ուզբեկստանի Հանրապետությունում անցկացնելու որոշմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան հետ է կանչել ԱՊՀ գործադիր կոմիտեում իր ներկայացուցչին
Մոլդովայի արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Նիկոլաե Պոպեսկուն հանդիպման ժամանակ ասել է, որ «որոշումն ընդունվել է․․․
Փաշինյանը հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղը Հայաստան է, եւ վե՛րջ»․ Եվ ինչպե՞ս դա ստացվեց նրա մոտ․ Զատուլին
Պետք է ապուշ կամ Փաշինյան լինես, որ այս հիմքով պնդես․․․
Միշուստինը հայտարարել է հունիսին Սոչիում ԱՊՀ վարչապետների հանդիպման մասին
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Ռուսաստանը կամրապնդի հարաբերությունները բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են ․․․
Ուկրաինան դուրս է եկել ՌԴ-ի, Բելառուսի եւ ԱՊՀ-ի հետ պետական ​​սահմանի վերաբերյալ մի շարք պայմանագրերից
Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայում նախարարների կաբինետի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը․․․
Ղազախստանի ԱԳ նախարար Տլեյբերդին հայտնել է ՌԴ-ի կողմից ռիսկեր կամ սպառնալիքներ չտեսնելու մասին
Այս պահին մենք Ռուսաստանից ոչ մի ռիսկ կամ սպառնալիք չենք տեսնում, չենք զգում․․․
ԱՊՀ-ի գլխավոր քարտուղարը հույս ունի, որ հունիսին կստորագրվի ծառայությունների ազատ առեւտրի մասին համաձայնագիրը
Սերգեյ Լեբեդեւը հույս ունի, որ հունիսին համաձայնագիր կստորագրվի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ