News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չինաստանի ԱԳ նախարար Վան Յին անվանել է Միացյալ Նահանգներին «աշխարհում խաղաղություն խախտող երկիր»՝ հիշեցնելով նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հրաժարումը մի շարք միջազգային պայմանագրերից, հաղորդում է AP-ը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը զիջել է միջազգային առաջնորդության իր իրավունքը եւ «լուրջ վնաս է հասցրել Չինաստանի ու ԱՄՆ-ի միջեւ դժվարությամբ ձեռք բերված փոխադարձ վստահության հիմքերին»:

«Մենք պատրաստ ենք լուծել հակասություններն ու տարաձայնություններն ԱՄՆ-ի հետ երկխոսությունների եւ քննարկումների միջոցով, որոնք հիմնված կլինեն հավասարության եւ փոխադարձ հարգանքի վրա, սակայն մենք երբեք չենք ընդունի միակողմանի պատժամիջոցներ եւ ոտնձգություններ»,-ասել է նա: Վան Յին ընդգծել է, որ միջազգային համաձայնագրերից Վաշինգտոնի հրաժարումը բազում խնդիրների պատճառ է դարձել միջազգային հանրության համար եւ այսօր ԱՄՆ-ին դարձրել է աշխարհում խնդիրների աղբյուր:

Չինաստանի արտաքին քաղաքականության հարցերով համաժողովի ժամանակ ելույթ ունենալիս Վան Յին նշել է, որ ԱՄՆ-ը սկսել են միտումնավոր հարձակումներ եւ զրպարտող գործողություններ կատարել՝ ուղղված Չինաստանին այն հարցերի շուրջ, որոնք առնչվում են տարածքային ինքնիշխանությանը, ազգային արժանապատվությանը եւ Պեկինի հիմնական շահերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ