News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Հունաստանն ամեն ինչ կանի, որպեսզի պաշտպանի իր ինքնիշխան իրավունքները։ Այս մասին ասել է երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Բրյուսելում Եվրամիության ղեկավարների հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում է Ekathimerini-ն։

«Թուրքիան մեկուսացած է»,- ասել է Միցոտակիսը ԵՄ ճնշող մեծամասնության աջակցությունն ստանալուց հետո ծովային սահմանների վերաբերյալ Թուրքիայի եւ Լիբիայի միջեւ փոխըմբռնման հուշագրի դիմակայության հարցում։ Նա նաեւ վկայակոչել է այլ երկրների աջակցությունը Հունաստանին, ներառյալ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը։

Հունաստանի վարչապետը ավելացրել է, որ ստացել է նաեւ ԵՄ ղեկավարների աջակցությունը միգրանտների եւ Անկարայի՝ «դռները բացելու»  եւ միլիոնավոր փախստականներ Եվրոպա բաց թողնելու սպառնալիքների հարցում։

«Ես ցանկանում եմ, որպեսզի բոլոր հույները Կաստելորիզոյից մինչեւ Կորֆու եւ Գավդոսից մինչեւ Էվրոս համոզված լինեն, որ մենք ունենք պլան, եւ ոչ միայն այն պատճառով, որ օրենքը մեր կողմում է, այլ նաեւ որովհետեւ մենք շատ ազդեցիկ դաշնակիցներ ունենք, որոնք միշտ կաջակցեն Հունաստանին, երբ խոսքը վերաբերի նրա ինքնիշխան իրավունքների պաշտպանությանը»,- ասել է վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ